ԵՄ զարմանքը. բացահայտվել է իշխանության գաղտնիքը
ՔաղաքականությունԼրագիր / Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին հունիսի 20-ին տեղի ունեցած ասուլիսում անդրադարձել է օրեր առաջ իր հայտարարության առիթով ծագած աղմուկին: Իշխանությունը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի եւ ՀՀԿ այլ ներկայացուցիչների շուրթերով ներքին գործերին անթույլատրելի միջամտություն է որակել ԿԸՀ աշխատանքի արժանահավատության համար կազմում քաղհասարակության ներկայացուցիչներ ներգրավելու մասին Սվիտալսկու հայտարարությունը:
Դեսպան Սվիտալսկին հայտարարել է, որ ինքը Հայաստանի իշխանության հետ շփվում է ոչ թե հանրային հայտարարությունների, այլ անկեղծ զրույցների միջոցով, ունենալով իր ասելիքը հայտնելու հնարավորություն: Դեսպանի այդ հայտարարությունը բավական ուշագրավ է, որի տողատակում նշմարվում է զարմանքի դրսեւորում, թե ինչու՞ Հայաստանի իշխանությունը անմիջական եւ այսպես ասած ոչ հրապարակային զրույցներում իր խոսքերին չի արձագանքում այնպես, ինչպես արձագանքել է հրապարակային հայտարարությանը:
Այլ կերպ ասած, Սվիտալսկին ակնարկում է, որ ԿԸՀ արժանահավատության մասին իր խոսքը հնչեցրել է ոչ միայն հրապարակավ, այլ նաեւ իշխանության հետ իր «անկեղծ զրույցներում», բայց չգիտես ինչու այդ զրույցներում իշխանության ներկայացուցիչները որեւէ կերպ չեն հորդորում իրեն չմիջամտել ներքին գործերին:
շարունակությունը՝ կայքում