Ռուսաստանին հրավիրել են բարձրագույն մակարդակով մասնակցել ԱՄՆ-ում կայանալիք G20-ի գագաթնաժողովին. ՌԴ ԱԳՆ
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը հրավիրված է բարձրագույն մակարդակով մասնակցելու Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին, որը տեղի կունենա Մայամիում դեկտեմբերի 14-15-ը։ Այս մասին ՄԱԿ-ի կենտրոնակայանում լրագրողներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կա բարձրագույն մակարդակով մասնակցության հրավեր»,- ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե ով է ներկայացնելու Ռուսաստանը G20-ի գագաթնաժողովում, Պանկինը նշել է, որ այս թեմայով հստակություն կլինի միջոցառման անցկացման ամսաթվին ավելի մոտ։
Ինչպես հայտարարել էր ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, ամերիկյան վարչակազմը մտադիր է իր նախագահության առաջնահերթությունները դարձնել տնտեսական աճի խթանումը, ֆինանսական ոլորտի կարգավորման համակարգի արդիականացումը, պարտքային պարտավորությունների ոլորտում թափանցիկության բարձրացումը և դրանց վերակառուցմանը նպաստելը, թվային ակտիվների զարգացումը, վճարումների ոլորտում խարդախության դեմ պայքարը և ֆինանսական գրագիտության խթանումը։
G20-ի գագաթնաժողովը աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջնորդների ամենամյա հանդիպումն է, որտեղ քննարկվում են գլոբալ տնտեսությանը, ֆինանսական կայունությանը և զարգացմանը վերաբերող կարևորագույն հարցերը:
Հետևեք մեզ՝ այստեղ