Հայաստանում հրեշ է ծնվել (լուսանկարներ)
ՀասարակությունԵրեքշաբթի` հունիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ջրառատ գյուղում արատներով գառ է ծնվել։



Երկար տարիներ անասնապահությամբ զբաղվող 35-ամյա Զոհրաբ Խուդոյանը անասնագոմում գառան ծնելուց հետո հայտնաբերել է, որ նորածին գառն 8-ոտանի է, 2- պոչանի, 3- աչքանի:
Թե՛ Զոհրաբը, թե՛ գյուղի բնակիչները անակնկալի են եկել, քանի որ առաջին դեպքն է գյուղում, որ նման գառնուկ է ծնվում:
Գառնուկը շուտով սատկել է։
«Գառանը ոչխարի ընկերքի միջից հանել է հարևանը՝ Խդր Կասոյանը, ով հարուստ փորձ ունի ոչխարի ընկերքից գառներ հանելու մեջ ու նա նույնպես անակնկալի է եկել, երբ տեսել է 8-ոտանի գառնուկին»,– գրում է կայքը