Նոկդաունի ենթարկված իշխանության թշվառությունը
ՔաղաքականությունԱռաջին / «Ինքնիշխանության սպառնալիքները Հայաստանում այլ տեղ են թաքնված, ոչ թե մեր միջամտության մեջ»,- այսօր ասել է ԵՄ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ արձագանքելով իր նախորդ հայտարարությանը Հայաստանի իշխանության ներկայացուցիչների ջղաձիգ արձագանքներին:
Կարիք չկա, որ հեղինակը բացահայտեր «այլ տեղ»-ը, որպեսզի հասկանալի լինի, որ խոսքը Հայաստանի իշխանությունների մասին է՝ մանավանդ, որ հենց նրա առանցքային ներկայացուցիչների հայտարարություններին էր ուղղված Սվիտալսկու պատասխանը:
Պատկերացնել կարելի է, թե հիմա ինչպիսի ընկճախտ է Հայաստանի իշխանության վերնախավում, որովհետև ընդամենը մեկ նախադասությունն առնվազն կասկածի տակ է դնում նրանց միջազգային լեգիտիմությունը` ապրիլի 2-ի ընտրություններով և համակարգային տրանսֆորմացիայով հանդերձ:
Սերժ Սսրգսյանը հասարակությանը խաղից դուրս էր թողել, ընդդիմությանը ոչնչացրել էր, համակարգային մրցակիցներից ազատվել էր ավելի վաղ՝ 2015-16թթ., խորհրդարանական ընտրություններով նա առավելապես փորձում էր լուծել իր համակարգի ու քաղաքական պրոյեկտի միջազգային լեգիտիմության հարցը: Այդ համատեքստում, կարծես թե, նույնիսկ պատահական չէր ընտրվել ՀՀԿ կարգախոսի «անվտանգություն» բառը, որով գործող նախագահը մեր երկրի գործընկերներին փորձում էր ըստ էության ցույց տալ իր անփոխարինելիությունը, այլընտրանք չունենալու հանգամանքը:
շարունակությունը՝ կայքում