Հայերեն

Այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղաuպանnւթյnւնն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զnhի և դահիճի միջև․ Սամվել Կարապետյան

Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ, 24.04.2026թ.

«Իմ սիրելի՛ հայ ժողովուրդ,

Բազմաթիվ ողբերգությունների միջով անցած, բայց նորից ոտքի կանգնած ուժեղ հայ ժողովուրդ։ Այսօր մեզ բոլորիս միավորում է մեկ վիշտ և մեկ ցավ՝ Հայոց ցեղասպանությունը։ Մենք սերունդներն ենք այն հայերի, որոնք զոհ են դարձել մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործության՝ ցեղասպանության։

Մենք ականատեսն ենք մի ցավալի և հայի համար անհավատալի իրականության․ այսօրվա Հայաստանի ղեկավարները փորձում են արդարացնել Հայոց ցեղասպանությունն իրականացնողներին, ավելին՝ փորձում են հավասարության նշան դնել զոհի և դահիճի միջև։ Եվ բացահայտորեն հայտարարում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն այլևս մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից չէ։

Բայց նրանք մոռանում են կամ անտեսում են մի կարևոր հանգամանք․ իրենց նման թույլերը գալիս ու անցնում են, բայց հայ ժողովրդի պատմական հիշողությունը մնում է։ Այն հարատև է։ Այդ հիշողությունը մեր գենետիկ կոդի մեջ է:

Միևնույն ժամանակ, մենք շատ հստակ գիտակցում ենք, որ չենք կարող փոխել մեր աշխարհագրությունը, մեր հարևաններին։ Տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը մեզ համար առաջնահերթություն է։ Հայաստանի տնտեսության սրընթաց զարգացումն այլ տարբերակ չունի։ Հետևաբար, քսանմեկերորդ դարում փակ սահմաններ ունենալը չի կարող չանդրադառնալ երկրի բնականոն զարգացման վրա։ Մենք կողմ ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու կայունությանը՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա և առանց պատմական ճշմարտության ու ազգային արժանապատվության զիջման։

Այն ազգը, որը չունի հիշողություն, նման է արմատներ չունեցող ծառի, որը շատ կարճ ժամանակում ջարդվում ու տապալվում է։ Բայց մենք այդ ազգը չենք, մենք նման ենք այն հազարամյա կաղնուն, որի արմատները շատ խորն են հողի մեջ։ Մենք ամուր կառչած ենք մեր հողին։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում։ Մենք տեսնում ենք, որ երբ թույլ ենք ու գլխիկոր, մեզ վրա հասած չարիքներն ավելի են սաստկանում։ Հենց այդ թույլ և ապիկար իշխանությունների օրոք էլ ականատես եղանք մեր երկրորդ հայրենիքի՝ մեր սքանչելի Արցախի կորստին։

Մենք այլևս թույլ չենք տա, որ մեզ կոտորեն։ Ուժեղ և խոհեմ ղեկավարը հենց նա է, որ կանխատեսում է ողբերգությունն ու կանխարգելում այն, և ոչ թե պատահածը մեկնաբանում ու փորձում արդարացումներ գտնել։

Այսօր Սփյուռքի մեր հայրենակիցների, մեր քույրերի ու եղբայրների հետ, աշխարհասփյուռ հայության հետ ձեռք ձեռքի ենք տալիս և մեր առջև դնում մեկ նպատակ՝ ունենալ Ուժեղ Հայաստան։

Մենք այլևս թույլ չե՛նք լինելու»։

Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված