Սերժ Սարգսյանի ակնարկը Պուտինին
Բաց մի թողեքԼրագիր / Այսօր Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել հայ-ռուսական հարաբերությունների թեմայով: Ավելի վաղ քննարկվել են հարաբերությունները Չինաստանի, Իրանի եւ մի շարք այլ երկրների հետ:
Խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է վերջերս Ռուսաստանում Հայաստանի դեսպան նշանակված Վարդան Տողանյանը, Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերությունները կառուցվում են բարեկամության վրա: Սովորաբար տնտեսական համագործակցությունը բերում է բարեկամական հարաբերությունների, իսկ մեզ մոտ հակառակն է՝ հարաբերություններն ամրապնդում են տնտեսությունը, ասել է Սերժ Սարգսյանը:
Այդ սակրալ հայտարարությունը, թերեւս, արտահայտում է հայ-ռուսական հարաբերությունների ողջ էությունը: Սերժ Սարգսյանը փաստացի ակնարկում է, որ տնտեսական առումով Ռուսաստանի ու Հայաստանի շահերը համատեղվում են միայն «բարեկամական հարաբերությունների» շնորհիվ: Առանց այդ հարաբերությունների, հնարավոր է, հայ-ռուսական տնտեսություն չլիներ: Հայաստանի ու Ռուսաստանի «բարեկամական» հարաբերությունն այնքան էլ տնտեսական ու քաղաքական կատեգորիա չէ: Ավելի շուտ, դա վակուում է, որն այսօր լցնում են «բարեկամական պարտավորությունները»:
շարունակությունը՝ կայքում