Հրաձգություն Մոսկվայում․ Հայաստանի քաղաքացին կրակել է՝ սկսված վեճի պատճառով
ԱշխարհՀունիսի 19-ի երեկոյան Մոսկվայի հյուսիս-արևմուտքում քաղաքի երկու բնակիչների մեջ տեղի է ունեցել կոնֆլիկտ՝ զենքի գործադրմամբ։
«Մոսկովսկի կոմսոմոլեցը» հայտնում է, որ կոնֆլիկտի մասնակիցներից մեկը, ենթադրաբար, եղել է Հայաստանի քաղաքացի։ Նա, գտնվելով BMW X5-ի ղեկին, անտեսել է բակ մտած բնակչի դիտողությունը մեքենան տեղափոխելու վերաբերյալ, քանի որ այն խանգարել է դեպի կայանատեղի իր մեքենայի շարժին։ Տղամարդկանց միջև վիճաբանություն է սկսվել, որի հետևանքով Հայաստանի քաղաքացին դուրս է բերել տրավմատիկ ատրճանակն ու հրաձգություն իրականացրել։ Նա երկու անգամ կրակել է իր հետ վիճաբանող տղամարդու վրա, ևս 2 անկանոն կրակոց արձակել։
Տուժածը հոսպիտալացվել է։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Հայաստանի քաղաքացին դեպքի վայրից դիմել է փախուստի, ոստիկանները փնտրում են նրան։