Դեռևս վաղաժամ է Իրանի դեմ պատժամիջnցները չեղարկելը. Ֆոն դեր Լայեն
ԱշխարհՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը վաղաժամ է անվանել Իրանի դեմ եվրապատժամիջոցների չեղարկումը՝ նշելով, որ ԵՄ-ն նախ ցանկանում է տեսնել Թեհրանի վարքագծի հիմնարար փոփոխություն։ Այս մասին նա հայտարարել է Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք նախ պետք է տեսնենք Իրանի վարքագծի հիմնարար փոփոխություններ, ուստի դեռևս վաղաժամ է պատժամիջոցները չեղարկելը»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։
Իրանի դեմ պատժամիջոցների շրջանակում ԵՄ-ն «սև ցուցակում» է ներառել երկրի մի քանի հարյուր ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչը ենթադրում է նրանց ակտիվների սառեցում Եվրոպայում և մուտքի արգելք ԵՄ տարածք։
Հետևեք մեզ՝ այստեղ