«Ինչու եք այդքան անհավես»․ Մարուքյանը՝ վարչապետին
ՔաղաքականությունԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, դիմելով կառավարության 2017-22թթ․ ծրագիրն Աժ-ում ներկայացնող Կարեն Կարապետյանին, ասաց․ «Զարմացած եմ Ձեր անհավես, անէքսպրեսիա, անէմոցիա ելույթից։ Ինչո՞ւ եք այսքան անհավես։ Տպավորություն է՝ քիչ առաջ ասել են՝ այլևս չեք լինելու վարչապետ։ Երկիրը սպասումների մեջ է։ Ասում էիք՝ ընտրություններ են դեմը, հեսա ընտրություններ լինեն, կանենք։ Հիմա ընտրություններն ավարտվել են ու երկիրն էլի սպասումների մեջ է։ Չկա հարցի պատասխանն՝ ով է լինելու 2018-ի վարչապետը, իմանանք՝ ում հետ ենք խոսում, բանակցում»։
Կարապետյանը պատասխանեց․ «Անհավես չեմ ու չգիտեմ՝ ոնց անեի, որ նման տպավորություն չթողնեի։ Վարչապետ լինելու եմ 2018-ից հետո, թե չէ, պատասխանս չի փոխվել։ Ծրագիրը գուցե մասամբ պատասխանում է այդ մասին»։