Սերժ Սարգսյանին մերժեցին. նա գնում է սրացման
ՔաղաքականությունԼրագիր / Դեռեւս այն բանից հետո, երբ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ընդամենը րոպեներ անց բավական կոշտ արձագանքեց ԿԸՀ կազմում քաղհասարակության ներգրավման հնարավորության մասին ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հայտարարությանը, թե նա փորձում է միջամտել Հայաստանի ներքին գործերին ու գերազանցում է դեսպանի լիազորությունը, հրապարակված հոդվածում տեսակետ արտահայտեցի, որ Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին փորձում է սրել իրավիճակը՝ ԵՄ հետ նոր համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու «պատրվակի» համար:
Հայաստանի իշխանությունը, իսկ ավելի շուտ իշխանության ակներեւ սարգսյանական թեւը, շարունակում է բանավեճը դեսպանի հետ: Նախօրեին Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, թե Հայաստանի ինքնիշխանության սպառնալիքը ոչ թե ԵՄ-ն է, այլ բոլորովին ուրիշ բան, ինչի մասին շատ լավ գիտե Հայաստանի հասարակությունը: Դեսպանը նաեւ հայտարարեց, որ քաղաքացիները զանգահարում են եւ շնորհակալություն հայտնում Հայաստանին օժանդակելու համար:
Դեսպան Սվիտալսկին նախօրեին տեղի ունեցած ասուլիսում արեց բավական խորքային ակնարկներ:
շարունակությունը՝ կայքում