Հայերեն

ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից

Տնտեսություն

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից դուրս գալու մասին, ինչը ծանր հարված է նավթ արտահանող խմբերին և նրանց փաստացի առաջնորդ Սաուդյան Արաբիային այն ժամանակահատվածում, երբ իրանական պատերազմը պատճառ է դարձել պատմական էներգետիկ ցնցման և ապակայունացրել համաշխարհային տնտեսությունը։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

ՕՊԵԿ-ի երկարամյա անդամ ԱՄԷ-ի անսպասելի կորուստը կարող է քաոս ստեղծել և թուլացնել խումբը, որը սովորաբար ձգտում էր միասնական ճակատ հանդես բերել՝ չնայած աշխարհաքաղաքականությունից մինչև արդյունահանման քվոտաներ ներառող տարբեր հարցերի շուրջ առկա ներքին տարաձայնություններին։

ՕՊԵԿ-ի անդամ Ծոցի արտադրողներն արդեն իսկ դժվարությամբ էին իրականացնում արտահանումը Հորմուզի նեղուցով՝ իրանական սպառնալիքների և նավերի վրա հարձակումների պատճառով։

Սակայն ԱՄԷ-ի դուրս գալը ՕՊԵԿ-ից մեծ հաղթանակ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, ով մեղադրել էր կազմակերպությանը նավթի գները ուռճացնելու միջոցով աշխարհի մնացած մասին թալանելու մեջ։

Թրամփը նաև կապել է ԱՄՆ ռազմական աջակցությունը Ծոցի երկրներին նավթի գների հետ՝ հայտարարելով, որ քանի դեռ ԱՄՆ-ը պաշտպանում է ՕՊԵԿ-ի անդամներին, նրանք շահագործում են դա՝ սահմանելով նավթի բարձր գներ։

Այս քայլին ԱՄԷ-ն՝ տարածաշրջանային գործարար կենտրոնը և Վաշինգտոնի կարևորագույն դաշնակիցներից մեկը, դիմեց այն բանից հետո, երբ քննադատեց արաբական մյուս պետություններին պատերազմի ընթացքում իրանական բազմաթիվ հարձակումներից իրեն պաշտպանելու համար բավարար քայլեր չձեռնարկելու մեջ։

ԱՄԷ նախագահի դիվանագիտական խորհրդական Անվար Գարգաշը երկուշաբթի օրը «Ծոցի ազդեցիկ դեմքերի ֆորումի» նիստի ժամանակ քննադատել էր իրանական հարձակումներին արաբական և Ծոցի երկրների արձագանքը։

«Ծոցի համագործակցության խորհրդի երկրները միմյանց լոգիստիկ աջակցություն են ցուցաբերել, սակայն քաղաքական և ռազմական առումով, կարծում եմ, նրանց դիրքորոշումը պատմականորեն ամենաթույլն է եղել»,- ասել է Գարգաշը:

«Ես նման թույլ դիրքորոշում ակնկալում էի Արաբական պետությունների լիգայից և դրանից չեմ զարմանում, բայց նման բան չէի սպասում (Ծոցի) համագործակցության խորհրդից, և դա ինձ զարմացնում է»,- հավելել է նա:

Մեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԽաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառերՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանՓաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-իԱդրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանԻշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՊատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է
Ամենադիտված