Հայերեն

Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել. Մարուքյան

Blog

Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Պետրոսը պնդում է, թե Կարսը, Սուրմալուն, Արարատ լեռը ռուսներն են Մոսկվայի և Կարսի պայմանագրերով հանձնել թուրքերին։ Առաջին հայացքից, կարծես թե, ճիշտ է ասում, քանի որ իսկապես հայկական այդ տարածքների օտարումը վերջնականապես արձանագրվել է այդ փաստաթղթերով։

Բայց Պետրոսը բաց է թողնում փոքրիկ մի նյուանս։ Մինչև Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրումը ո՞ր երկրի զորքերն էին զբաղեցնում և վերահսկում այս տարածքները։ Իհարկե՝ Քեմալական Թուրքիայի։ Ավելին՝ այդ նույն թուրքական զորքերը զբաղեցնում էին նաև Ալեքսանդրապոլը (Գյումրին) և չէին պատրաստվում հեռանալ։ Ու չէին հեռանա, եթե չլինեին բոլշևիկների վերջնագրերը։

Բնականաբար Պետրոսն այս ամենը բաց է թողնում։ Այս տեղեկությունը ձեռնտու չէ։ Եվ տպավորություն է ստեղծվում, թե Կարսը, Նախիջևանը, Սուրմալուն Հայաստանի կազմում էին և վերահսկվում հայ զինվորների կողմից, բայց դավաճան ռուսները եկան, հայ զինվորներին դուրս մղեցին և տարածքները նվիրեցին թուրքերին։

Հայկական միջավայրում ի հայտ եկած այս մարտնչող և ագրեսիվ ստերը հարյուր տարի մեր քաղաքական միտքը գերության և ստրկության մեջ են պահել։ Մենք չենք կարողացել իմաստավորել հայ-թուրքական պատերազմում պարտության պատճառներն ու համապատասխան դասեր քաղել։ Ընդհակառակը ինքներս մեզ կերակրել ենք թշվառ միֆերով, խնդիրները հեռացրել ենք մեզնից՝ պատասխանատվության ողջ բեռը բարդելով մեծ տերությունների վրա։ Հատկապես՝ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի։ Վախեցել ենք խոստովանել, որ անառիկ միջնադարյան բերդաքաղաքը՝ Կարսը, հանձնել են հայերը առանց լուրջ դիմադրության։ Վախեցել ենք խոստովանել, որ չենք կարողացել վերահսկողություն սահմանել անգլիացիների նվիրած Նախիջևանի վրա։

Բնականաբար այսպես հեշտ է ապրել, առանց ինտելեկտուալ ջանքի և ինքնահայեցողության։ Հեշտ է ասել, Կարսը հանձնեցին ռուսները և այս տխմար մտածողությամբ հասնել 21-րդ դար ու նույն թշվառ, ինֆանտիլ պատճառաբանությամբ արդարացնել Արցախի կորուստը։

Այսպես հեշտ է ապրել, իշխանություն վերաարտադրել ու մարդկանց առաջնորդել մի նոր աղետի։ Աղետ, որի պատասխանատվությունը նորից կթողնվի կա՛մ Ռուսաստանի կա՛մ էլ ԱՄՆ-ի վրա։ Եվ միշտ կգտնվեն Պետրոսներ, որոնք սիրով կլեգիտիմացնեն այս մեծ սուտը։

Պետրոս, կյանքը, պատմությունը, քաղաքականությունը շատ ավելի բարդ են, քան մենք պատկերացնում ենք...

Գրառումը՝ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից

Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Ամենադիտված