Այս լուսանկարիչն օգտագործել է 160 տարվա ֆոտոխցիկ։ Տեսեք արդյունքը (լուսանկարներ)
LifeԺիլ Կլեմենը ժամանակակից լուսանկարիչ է, ով սիրում է փորձարկումներ անել հնի և նորի խառնուրդով: «Ես իմ լուսանկարները ստեղծելու համար օգտագործել եմ 106 տարվա տեսախցիկ: Չնայած տեխնիկական որոշ թերություններին, այդ տեսախցիկն օգնում է արտացոլել անկատար աշխարհի ամբողջ գեղեցկությունը»,- իր էջում գրել է լուսանկարիչը: Կլեմենն օգտագործել է երկու տարբեր տեխնիկաներ, որոնք լավ տարածում են ունեցել 1850-ական և 1860-ական թվականներին:









