Որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն. Հ. Կամենդատյան
BlogԵրեկ մենք համագործակցության հուշագիր ստորագրեցինք «Ուժեղ Հայաստան» դաշինքի հետ, որով հանձն առանք միավորելու մեր ջանքերը՝ Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների միջոցով հասնելու գործող վարչախմբի հեռացմանը և նոր ազգային իշխանության ձևավորմանը։
Այս իրադարձությանը նախորդել են մոտ մեկ ամիս տևած բանակցություններ, մեր քաղաքական ծրագրերի համադրման ծավալուն աշխատանք, համատեղ գործունեության մոդելի հստակեցում, թիմերի մերձեցում՝ այս ամենի արդյունքում մենք այժմ պատրաստ ենք միասին իրականացնել նախընտրական քարոզարշավը, ինչպես նաև՝ համատեղ իրականացնել ընտրական գործընթացի օրինականության վերահսկողությունը։
Որպես ազգային քաղաքացիական միավորում, մեր նպատակը հստակ է՝ թույլ չտալ հակազգային, օտար ուժերին ծառայող վարչակարգի վերարտադրությունն ընտրությունների միջոցով, փոխարենը երկրում նոր ազգային իշխանություն ձևավորել՝ դեպի ապագան միտված հստակ ռազմավարությամբ: Այս նպատակին մենք կծառայեցնենք մեր բոլոր ուժերը՝ ակնկալելով նաև մեր բոլոր համախոհների և աջակիցների օժանդակությունը: Բոլորիս հաջողությու՛ն եմ ցանկանում: