Վարուժան Ավետիսյանը կոչ է արել «ֆիզիկապես ոչնչացնել Սերժ Սարգսյանի բանդային»
ՀասարակությունԱռաջին լրատվական / «Սասնա ծռերի» գործով գործընթացը դատավարություն կարելի է համարել մեծ վերապահումով: Դատավորն ակնհայտորեն չի տիրապետում իրավիճակին ու կիրառում է ոչ համարժեք սանկցիաներ, իսկ «ծռերը» հանդես են գալիս հայտարարություններով, որոնք ոչ միայն համարժեք չեն երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին, այլ նաև լեգիտիմացնելու են դատարանի հնարավորինս խիստ դատավճիռը:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանն այսօրվա դատական նիստում զինված ապստամբության կոչ է արել ժողովրդին: «Զենք վերցրե՛ք, Սերժին ու իր բանդային ֆիզիկապես ոչնչացրե՛ք»,- ասել է նա: Նման կոչը համարժեք չէ` թե՛ բովանդակային, թե՛ ժամանակային և թե՛ հասցեականության առումներով:
Մոտ մեկ տարի առաջ զինված խումբը գրավել էր ՊՊԾ գունդը, ինչը հենց զինված ապստամբության ազդակ էր: Եթե ժողովրդին հոգեհարազատ լիներ պայքարի այդ ճանապարհը, կասկած չկա, որ ավելի պատեհ առիթ դժվար էր պատկերացնել: Հասարակության մեծամասնությունը, բարեբախտաբար, ավելի հասուն գտնվեց և բարեփոխումների հեռանկարն արդարացիորեն չկապեց բռնությունների ու կրակոցների հետ: Անկեղծ ասած, ժամանակակից աշխարհում մի քիչ դժվար է պատկերացնել բարեփոխումներ` հրացանակիրների միջոցով և «մաուզերիստական» մենթալիտետով: Ավելի շուտ` դա բացառված է: Մեր հասարակությունը, եթե նույնիսկ ծանոթ չէ ժամանակակից պատմությանը, իր արժեհամակարգով ու բնազդով մերժում է ահաբեկչությունը: Պատահական չէ, որ «Սասնա ծռերի» շուրջ չձևավորվեց անգամ քաղաքական շարժում և նրանց ամբողջ էներգիան պարպվեց Ազատության հրապարակի մեկ-երկու հանրահավաքով, որոնց ընթացքում ավելի շատ տեսանք ներհարթակային վեճեր, քան` քաղաքական խոսք կամ ասելիք: «Ծռության» պլատֆորմի վրա հանդես եկած ՕՐՕ դաշինքը կատարելապես ձախողվեց խորհրդարանական ընտրություններում` չնայած չուներ ֆինանսական և կազմակերպչական ռեսուրսների պակաս, իսկ մյուս «ծռամետ» ուժը` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը պառակտվեց, երբ Երևանի ավագանիում պետք է քիչ թե շատ ռացիոնալ վարքագիծ դրսևորեր` ինչ-որ մեկի կյանքը դժոխքի վերածելու փոխարեն: Նույնիսկ ցավալի է, բայց այսօր ճաղերի հետևում հայտնվածների ճակատագիրը հուզում է ընդամենը մի քանի հարյուր մարդու, ովքեր գերադասում են ագրեսիվ ակտկվություն դրսևորել հիմնականում սոցցանցերում:
շարունակությունը՝ կայքում