Հայերեն


ԻՆՉ Է ԿՐՈՆԸ․ սովետական գիտական մտքի անդրադարձն այս երևույթին

Հասարակություն

«Հայկական Սովետական Հանրագիտարան»-ի հոդվածը կրոնի մասին։ Երևան, 1979 թ․

ԿՐՈՆ

Հասարակական գիտակցության ձև, հետադիմական աշխարհայացք, որը «ոչ այլ ինչ է, եթե ոչ այն արտաքին ուժերի ֆանտաստիկ արտացոլումը մարդկանց գլուխներում, որոնք իշխում են մարդկանց վրա նրանց ամենօրյա կյանքում» (էնգելս Ֆ.):
Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը: Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ևն), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ: Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է:
Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է (աղանդներ, եկեղեցիներ ևն): Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել.

1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ևն)

2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, ջայնիզմ ևն)

3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Ազգային և համաշխարհային կրոններն իրենց հերթին բաժանվում են բազմաթիվ ուղղությունների և աղանդների:
Կրոնը բխեցվել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության: Մարքսիզմը, չընդունելով կրոնի ծագման և սոցիալական դերի մասին իդեալիստական տեսությունները, գտնում է, որ այն սոցիալ–պատմական երևույթ է, և նրա վերացումը պետք է կապել կրոնը ծնող սոցիալական պատճառների վերացման հետ: Կրոնն առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները: Տեսական մտածողության սաղմնավորման շնորհիվ մարդը, առարկայական իրականությունից վերացարկվելով, իր մտացածին երևակայական ուժերին հաղորդում է ինքնուրույն գոյություն, սուբստանցիոնալ, կարգավորիչ նշանակություն, ապա և կենդանի, անձնավորված էակի (օրինակ, աստծու) հատկանիշներ: Այսպես ձևավորվել է կրոնի ծագման իմացաբանական հնարավորությունը: Այս պրոցեսի և կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն): Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ: Դասակարգային հասարակություններում կրոնի սոցիալական պայմանավորվածությունը արտահայտվում է դասակարգային ճնշման ու շահագործման ձևով:
Կրոնը հասարակական հետադիմական դեր է կատարում և ծառայում է իրեն սնող հասարակական հարաբերությունների պահպանմանը: Այս պատճառով, «Կրոնական թշվառությունը և՛ իրական թշվառության արտահայտությունն է, և՛ այդ իրական թշվառության դեմ ուղղված բողոքը՝ միաժամանակ: Կրոնը ճնշված արարածի հառաչանքն է, անգութ աշխարհի սիրտն է, ճիշտ այնպես, ինչպես վայրագ կարգերի ոգին է այն: Կրոնը ժողովրդի հաշիշն է» (Կ․ Մարքս):
Կրոնն արգելակել է հասարակության առաջադիմությունը, դանդաղեցրել տնտեսության, մշակույթի, գիտության, արվեստի զարգացումը:
Հասարակական կյանքի վերաբերյալ կրոնական գաղափարախոսությունը եղել և մնում է նախախնամական և ճակատագրապաշտական: Այն թերագնահատում է մարդու տեղն ու դերը պատմության մեջ, խոչընդոտում իրականության գիտական իմաստավորումը, հասարակության առաջընթացը, ձևակերպում կեղծ պատկերացումներ տիեզերքի կառուցվածքի մասին, մշակում մտածողության և վարքագծի որոշակի ստերեոտիպեր, հավատացյալներին ներարկում սեփական անձի թշվառության, մեղավորության զգացումներ, աստծուն վերագրում ուժի, արդարության, բարության հատկանիշներ, բացասական վերաբերմունք դաստիարակում իրական աշխարհի նկատմամբ, մարդկանց ապագան կապում հանդերձյալ աշխարհի գոյության հետ: Իր շատ հատկանիշներով կրոնը կապվում է իդեալիզմի հետ, անհամատեղելի դառնում գիտական մտածողության հետ:
ՍՍՀՄ–ում հակամարտ դասակարգերի վերացումով վերացան կրոնը ծնող սոցիալական արմատները: Եկեղեցին բաժանված է պետությունից, և կրոնի նկատմամբ մարդկանց վերաբերմունքը իրականանում է առանց հարկադրանքի՝ խղճի ազատության սկզբունքով: Միևնույն ժամանակ սոցիալիստական հասարակարգում պայմաններ են ստեղծվում մարդկանց գիտակցությունը կրոնական հայացքներից ազատելու համար: Այս գործում խոշոր դեր ունի նաև աթեիստական դաստիարակությունը: Իսկ «Իրական աշխարհի կրոնական արտացոլումը կարող է ընդհանրապես չքանալ միայն այն ժամանակ, երբ մարդկանց առօրյա գործնական կյանքի հարաբերությունները արտահայտվեն մարդկանց՝ միմյանց և բնության նկատմամբ ունեցած հստակ ու բանական հարաբերությունների մեջ» (Կ․ Մարքս):
Գիտության, մշակույթի զարգացումն ու արդի գիտատեխնիկական առաջադիմությունը խոր ճգնաժամի մեջ են գցել կրոնական գիտակցությունը: Սեկընդմիշտ բացահայտվել է իրականության հետ կրոնի ունեցած հակասությունը, բնական և հասարակական երևույթների քննարկման ու օբյեկտիվ գնահատման նրա անզորությունը։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված