Ուլտիմատում Սերժ Սարգսյանին
ԱմենաընթերցվածԼրագիր / Սերժ Սարգսյանը մեկնել է Բրյուսել, որտեղ հունիսի 22-ին մասնակցելու է Եվրամիության անդամ եւ Արեւելյան գործընկերության ծրագրի մասնակից պետություններից ԵԺԿ անդամ կուսակցությունները ներկայացնող պետությունների ընդլայնված Վեհաժողովին: Սերժ Սարգսյանը Բրյուսել է մեկնում Հայաստանում ԵԺԿ անդամ ՀՀԿ-ի եւ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու միջեւ հայտնի բանավեճի իրավիճակում:
ԿԸՀ կազմի արժանահավատությունը բարձրացնելու վերաբերյալ դեսպանի խորհուրդը ՀՀԿ-ն դարձրեց աղմկոտ գրոհի առիթ, մեղադրելով դեսպանին ներքին գործերին միջամտելու համար:
Դեսպան Սվիտալսկին արձագանքեց փոքր դադարից հետո, ըստ ամենայնի ճշտելով իրավիճակը ԵՄ ղեկավարության հետ եւ ստանալով աջակցություն: Դեսպանը հայտարարեց, թե Եվրամիությունը Հայաստանին օգնում է իշխանության խնդրանքով, եւ եթե իրենց օգնությունն այլեւս պետք չէ, ապա իրենք որեւէ մեկին ոչինչ չեն պարտադրում:
շարունակությունը՝ կայքում