ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է հեղափոխական լուծումներ․ կհամաձայնվի՞ Սարգսյանը
ՔաղաքականությունԱռաջին / Թերևս պատահական չէ, որ Հայաստան «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերի վերջին այցից հետո երեկ մեր երկրում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հերթական անգամ բարձրաձայնել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ դոլարի ներդրումների թեման:
Այս անգամ դիվանագետն ավելի հանգամանալից է խոսել և, ըստ էության, բացահայտել է ամերիկյան հնարավոր ներդրումների թիրախները: «Այդ թիվն այն հնարավորությունն է, որը կարող է ներդրվել այստեղ, եթե շուկաները, հատկապես էլեկտրաէներգիայի շուկան, ամբողջապես բաց լինեն, լինի ազատ մրցակցություն, ինչպես նաև չլինեն խոչընդոտներ դեպի Վրաստան, Իրան և հարավային ուղղությամբ էներգիայի արտահանման համար: Դա շա՛տ, շա՛տ կարևոր է, և պետք է ենթակառուցվածքներ ստեղծված լինեն դրա համար»,- ասել է դեսպան Միլսը:
Դժվար չէ նկատել, որ Միլսն, ըստ էության, խոսում է երկու առանցքային փոխկապակցված թեմաների՝ Հայաստանի էներգետիկ համակարգի, հետևաբար տնտեսության ազատականացման անհրաժեշտության մասին, որը բանալի է ռուսական էներգետիկ կախվածությունը թոթափելու և մեր երկրի փակվածությունը հաղթահարելու համար:
Միլսի ասածի տրամաբանությունը ենթադրում է, որ Հայաստանը պետք է փոխի իր էներգետիկ համակարգը՝ շեշտը դնելով վերականգնվող էներգետիկայի վրա, ինչը, բնականաբար, անհնար է առանց ռուսական ընկերությունների հետ միջպետական պայմանագրերը վերանայելու:
շարունակությունը՝ կայքում