Սերժ Սարգսյանը տանուլ է տալիս. բացահայտվեց ՀՀԿ խուճապը
ՔաղաքականությունԼրագիր / Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը փաստացի վերածվեց ՀՀԿ-ԵԼՔ հեռակա կամ անուղղակի երկխոսության: Ծրագրի քննարկում, որպես այդպիսին՝ բովանդակային առումով, գործնականում չկա: ԵԼՔ դաշինքը կենտրոնացավ 2018 թվականի վարչապետի խնդրի վրա, թե Կարեն Կարապետյանին ուղղված հարցերի, թե դաշինքի առաջնորդների ելույթների մասով: 2018 թվականի խնդիրը առնվազն հանրային հարթակում Կարեն Կարապետյանի «թույլ տեղն» է, եւ ԵԼՔ-ը հասկանալիորեն փորձեց որսալ այն եւ դրանով գնալ առաջ:
Միաժամանակ, ԵԼՔ-ն այդպիսով բացահայտեց իր թույլ տեղը՝ իշխանության հետ բովանդակային բանավեճի մեջ մտնելու անկարողությունը, կամ ընդհանրապես իշխանական օրակարգից դուրս օրակարգ կամ մթնոլորտ ձեւավորելու անկարողությունը, կամ գուցե անպատրաստակամությունը:
Համենայն դեպս, կառավարության ծրագրի քննարկմանը ԵԼՔ դաշինքը տուրք տվեց ներիշխանական ինտրիգին: Թե ինչ է շահում դրանից դաշինքը, այդքան էլ պարզ չէ: Փոխարենը պարզ է դրանից ունեցած Սերժ Սարգսյանի կամ այսպես ասած իշխանության «հին ոգու» շահը: Դա ակներեւ դարձավ նաեւ ՀՀԿ-ականների արձագանքի բովանդակությունից, որից տպավորություն ստացվեց, որ ԵԼՔ-ը հարցեր էր բարձրացնում, որպեսզի ՀՀԿ-ականները շարունակեն դրանք իրենց պատասխանով:
շարունակությունը՝ կայքում