«Շշով կտամ, վաբշե». Նիկոլ Փաշինյանն ու Վահրամ Բաղդասարյանը վիճեցին / տեսանյութ
ՔաղաքականությունԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կառավարության ծրագրի վերաբերյալ խմբակցության անունից ելույթ ունենալու ժամանակ հորդորեց ԱԺ նորաթուխ պատգամավորներին հեգնանքով չխոսել կառավարության, նրա ղեկավարի մասին: Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց լուսահոգի Վահան Հովհաննիսյանի հայտնի ելույթը «դալանների տակ ծեծելու մասին», սակայն դալան բառի փոխարեն «պադեզդ» ասաց:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեղից արձագանքեց, սակայն ձայնը լսելի չէր: «Դու նորաթուխ չես է, դու բավականին փորձառու ես»: «Եկեք գնանք պադեզդներում խոսանք, ընենց կխոսեմ պադեզդներում՝ աչքներդ կչռվի, տենց բաներ մեր մասին չասեք»,- տեղից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վահրամ Բաղդասարյանը պարզաբանեց, որ իր խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին չէր. «Նիկոլ, քու մասին չի, խի ես վրեդ վեր ունըմ»: Նիկոլ Փաշինյանը կրկնեց. «Ասեցի մեր մասին տենց չխոսեք»:
Հանրապետական խմբակցության ղեկավարը փորձեց ավարտել երկխոսությունը, սակայն ավելի բորբոքեց. «Դե լավ, քո մասին էր»: Նիկոլ Փաշինյանը հակադարձեց. «Շշով կտամ, վաբշե…: Բա պադեզդի մակարդակ ես ուզում, եկեք գնանք խոսենք»: Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Լավ, կարգի հրավիրեք այս երիտասարդին»: «Ելք» խմբակցության ղեկավարը նույն տոնով հակադարձեց. «Երիտասարդը դու ես»:
Վեճի ողջ ընթացքում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը: