Հայերեն


Սալոնիկի սիմֆոնիկ նվագախմբի կողմից Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտի փայլուն կատարումը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հանդիսատեսը երկարատև ծափողջյուններով բաց չէր թողնում Հայկ Մելիքյանին բեմից

Ապրիլի 30-ին Սալոնիկի «Մեգարոն» հեղինակավոր համերգասրահում տեղի ունեցավ «Աշխարհի հնչյունները. Հայաստան» խորագրով համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի հիշատակին։ Միջոցառումը կազմակերպվել էր Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ՝ Սալոնիկի «Մեգարոն» համերգասրահի հետ գործընկերությամբ և Հովնանյան ընտանիքի հիմնադրամի աջակցությամբ։

Համերգի կենտրոնական պսակը՝ Արամ Խաչատրյանի դաշնամուրի և նվագախմբի կոնցերտը, ներկայացրեց Սալոնիկի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆրանսիացի ականավոր դիրիժոր Ֆիլիպ Ֆորժեի ղեկավարությամբ։ Մենակատարն էր հայ անվանի վիրտուոզ դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը։

Մաեստրո Ֆորժեն, որն իր կարիերայում առաջին անգամ էր ղեկավարում Խաչատրյանի դաշնամուրի կոնցերտը, արտահայտեց իր խոր հիացմունքը հայ մեծ կոմպոզիտորի երաժշտական լեզվի, ստեղծագործության գունագեղ նվագախմբավորման և ազգային ինքնատիպ ոճի հանդեպ։ Հատուկ ընդգծելով Հայկ Մելիքյանի վիրտուոզ կատարումը՝ նա նշեց, որ նման մակարդակի մենակատարի հետ համատեղ աշխատանքը բացառիկ արտիստական փորձառություն էր։

Հույն հանդիսատեսը, ինչպես նաև բազմաթիվ միջազգային հյուրեր և պաշտոնյաներ, երկարատև ոտնկայս ծափողջյուններով չէին թողնում, որ Հայկ Մելիքյանը հեռանա բեմից։ Ի պատասխան՝ դաշնակահարը նվիրաբերեց Կոմիտասի նրբաճաշակ ու հոգեթով «Շուշիկին», որի յուրաքանչյուր հնչյունի հետ դահլիճում սարսուռ էր ծնվում՝ թողնելով անջնջելի տպավորություն ներկաների սրտերում։

«Հունաստանում Հայաստանի դեսպանության և Սալոնիկի համերգասրահի համատեղ կազմակերպած այսօրվա համերգը նվիրվում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 111-րդ տարելիցին։ Իրականում առաջին անգամն է Սալոնիկում դեսպանության կողմից նման միջոցառում կազմակերպվում։ Կարևորելով միջոցառումը մենք Հայաստանից հրավիրել ենք ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանին, ով ներկայացրեց 20-րդ դարի համաշխարհային լավագույն դաշնամուրային կոնցերտներից մեկը՝ Արամ Խաչատրյանի կոնցերտը։ Սալոնիկի համերգասրահը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը 2025 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի Հունաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ստորագրել են Համագործակցության հուշագիր, որը նախատեսում է նաև համատեղ միջոցառումների կազմակերպում, մեր երկրներից երաժիշտների կատարմամբ համերգների կազմակերպում։ Եւ այս խորհրդանշական  միջոցառումը կարող է համարվել նման համագործակցության մեկնարկի արտահայտություն»,— նշեց Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։

«Այսօրվա համերգը ինձ համար ուներ խորապես խորհրդանշական նշանակություն. երաժշտությունը այն լեզուն է, որով հնարավոր է փոխանցել ինչպես ցավը, այնպես էլ հույսը, և մեր ժողովրդի անպարտելի ոգին։ Անցյալ տարի պատիվ էի ունեցել ելույթ ունենալու Աթենքի «Մեգարոնում», իսկ այսօր, Սալոնիկի հանդիսատեսի ջերմությունն ու անկեղծ սերը զգալով, ևս մեկ անգամ համոզվեցի, թե որքան բարեկամ, զգայուն ու երաժշտասեր է հույն հանրությունը։ Շնորհակալ եմ Հունաստանում ՀՀ դեսպանությանը, Սալոնիկի «Մեգարոնին» և Հովնանյան ընտանիքի հիմնադրամին այս հնարավորության համար»,— ասաց Հայկ Մելիքյանը։

Համերգի ընթացքում հատուկ հուզիչ պահեր պարգևեց նաև հույն-հայկական արմատներով տաղանդավոր սոպրանո Սիրանուշ Ցալիկյանը, որն իր թավշյա ու հոգեթով ձայնով ներկայացրեց հույն ժամանակակից կոմպոզիտոր Խրիստոս Հաձիսի «Light from the Cross» վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունը՝ հայ հոգևոր երաժշտության թեմաներով։ Արտիստուհու կատարումը՝ լի ներքին ապրումով ու ազգային ինքնատիպ շնչով, դահլիճում ստեղծեցին հայ-հունական մշակութային հոգեմերձության հատուկ մթնոլորտ՝ ևս մեկ անգամ ընդգծելով այն խոր արմատները, որոնք միավորում են երկու ժողովուրդներին։

Le Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԵկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանԱլիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանՀրդեհ Ակնաշեն գյուղում ԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Մարդ իրական է, իր արժեքներով, աշխարհընկալմամբ, սկզբունքներով, և ոչ թե նրա համար, որ հանրությանը դուր գա, այլ նրա համար, որ ինքը հենց այդպիսին է. Ալեն ՂևոնդյանՄարշալ Խուդյակովի երկու ճակատագիրը (տեսանյութ) Սամվել Կարպետյանի անակնկալ պատասխանը «Ո՞րն է բարեկեցության և անվտանգությանը հասնելու ճանապարհը» հարցինՄարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ հնարավորինս իրազեկեցինք այսօր Համալիրի դիմաց տեղի ունեցած ակցիայի ժամանակ. Մենուա ՍողոմոնյանՎերջին տարիների ընթացքում Հայաստանը վերցրել է 8 միլիարդ դոլարի վարկ, եթե դրա մեկ տոկոսը ծախսվեր Գյումրիի վրա, այսօր անտուն մարդ Գյումրիում չէր լինի․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Շիրակի մարզԱղքատության հաղթահարման հիմնադրամի շնորհիվ 6 ամսվա ընթացքում ծայրահեղ աղքատ մարդ չի լինի. Նարեկ Կարապետյանը՝ ԳյումրիումՆարեկ Կարապետյանի ելույթը ԱրթիկումՀարգելի' պարոն Մակրոն,հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ. Իշխան ՍաղաթելյանՄեր համագործակցության նպատակը ընտրությունների միջոցով այս վարչակարգին հեռացնելն է․ Ավետիք ՉալաբյանՈւժն է ծնում իրավունք․ Սև Հովազը ընտրել է ուժեղ լինելու ճանապարհըՍամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը դադարեցրել է հացադուլը Զելենսկիին հրավերը թիկունքից հարված է մեզ ազգային արժանապատվությանը. Սուրեն Սուրենյանց Փաշինյանն ու Զելենսկին ընդգծել են կայուն և տևական խաղաղության առաջմղման անհրաժեշտությունը Աշխատանքից հեռացրել են՝ կաթողիկոսի մասին հրապարակման համար Շքեղ միջոցառումներ, զրո արդյունք. Եվրոպական գագաթնաժողովները միայն վնաս են հասցնելու «ՀայաՔվեի» վարչության անդամներ Աննա Կոստանյանը և Մենուա Սողոմոնյանը եվրոպացի լրագրողին իրազեկում են Հայաստանում տիրող բռնապետական վարչակարգի մասինՄենք ունենք իրավունք, որն ամրագրված է հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ. Լևոն ԲաղդասարյանՀայ ժողովուրդը երբեք թույլ չի տվել, որ ինչ-որ մեկը երրորդ անգամ ընտրվի․ Արմեն Մանվելյան.Թուրքիան վերականգնվող էներգետիկայի ոլորտում դառնում է Եվրոպայի առաջատարը Թուրք-ադրբեջանական աջակցություն Փաշինյանին Խաղաղություն չկա․ Ադրբեջանի հետ պայմանագիր չի կնքվել․ Աննա ԿոստանյանՓոփոխությունը հասնում է Արթիկ․ «Վարչապետ Սամվել Կարապետյանը գալիս է փոփոխություն բերելու»«ՀայաՔվեի» անդամները և աջակիցները վաղ առավոտից Մարզահամերգային համալիրի դիմաց ակցիա են իրականացնումՀանքարդյունաբերությունը երկրի ամենաթափանցիկ աշխատող ոլորտներից է․ Վարդան Ջհանյան Իրանական երկու hրթիռ hարվածել է ԱՄՆ ռազմածnվային nւժերի պարեկային նավին Նույն օպերատիվությամբ մանկապիղծների հարցերը լուծեք ու իրական հանցագործներին բռնեք, որ ամեն օր մարդ չսպանեն. Աննա Կոստանյան«ՀայաՔվեի» կանանց ձեռնաշղթաներով ակցիան` եվրոպական առաջնորդների համաժողովի ժամանակԱզատություն մեր Միքայել Սրբազանին. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված