Պաշտոնյա է ձերբակալվել
Բաց մի թողեքHraparak.am-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ձերբակալվել է Կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը։ Ձերբակալման մասին տեղյակ չէր Կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանը։ Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ ինքը տեղյակ է միայն, որ Սամսոն Սահակյանը կասկածվում է կեղծ փաստաթղթի ձեւակերպման մեջ, որը կապված չէ նրա պաշտոնի անձնագրի հետ։ Արամ Կարապետյանն ասաց, որ Սամսոն Սահակյանը աշխատանքի չի ներկայանում, չի պատասխանում հեռախոսազանգերին, եւ ինքն այս պահի դրությամբ որեւէ տեղեկություն չունի նրա մասին։