30 սպանված, 50 վիրավոր․ խոշոր ահաբեկչություն Հելմանդում
ԱշխարհԱռնվազն 29 մարդ է սպանվել, շուրջ հինգ տասնյակը՝ վիրավորվել ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգի մայրաքաղաք Լաշկար Գահում՝ New Kabul Bank-ի տեղի մասնաճյուղի հարևանությամբ:
Հիշեցնենք՝ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մայիսի 31-ին բեռնատարի պայթյունի հետևանքով ավելի քան 150 մարդ զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել էին: Այդ ռմբահարման պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել: