Ամոթանքներ՝ Բաքվից. Ալիևը հուզված է
ԱշխարհՀայելի / Համանախագահների տարածաշրջանային վերջին այցն, ինչպես երևում է, բավական ճնշող է եղել Ադրբեջանի իշխանությունների համար…
Հիշեցնենք, հունիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին: Հանդիպման մասին այլ մանրամասներ չէին հաղորդվել:
Սակայն հենց Ադրբեջան կատարած այցից հետո տարածաշրջանային այցի արդյունքներով համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որով նրանք արձանագրեցին, որ Բաքվում խորը մտահոգություն են հայտնել լարվածության համար: Ադրբեջանում իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խորը մտահոգություն հայտնեցին հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Ավելին` միջնորմները դիմեցին Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից:
Համանախագահները նույն ուղերձը հղում են Հայաստանի ղեկավարներին և Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո» իշխանություններին: Նրանք խրախուսում են կողմերին ձեռնարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջազգային սահմանին:
շարունակությունը՝ կայքում