Հայերեն


Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր Ավետիսյան

Blog
Ես մեր ժողովրդին չեմ մեղադրում, մեր ժողովուրդը մեծ հաշվով մեղք չունի, որ մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները, սիրահարված լինելով Արևմուտքին, հավատալով եվրոպական այսպես կոչված արժեքներին, թույլ տվեցին և հաճախ նաև իրենք էլ մասնակցեցին, որպեսզի Արևմուտքը կեղծի մեր ժողովրդի իսկ ապրած պատմությունը, մեր ժողովրդին տրամադրի ռուս ժողովրդի և Ռուսաստանի դեմ, Հայաստանում գրանտների և քաղաքական տարբեր գործիչների միջոցով ստեղծի հակառուսական մթնոլորտ, խաբի մեր ժողովրդին, որ ռուսները ծախել են հայկական հողերը, որ հայերը Սարդարապատում և Արցախյան 1-ին ճակատամարտում հաղթել են առանց ռուսների օգնության, որ մեր բոլոր դժբախտությունների պատճառը Ռուսաստանն է և ռուս ժողովուրդը, և այսպես շարունակ։

Տարիներ շարունակ Հայաստանում ձևավորվել է հակառուսական մթնոլորտ՝ Հայոց պատմությունը կեղծելու և մեր ժողովրդի ապրած կյանքը պղծելու ճանապարհով։ Մեր ժողովրդին համոզել են, մեր իսկ քաղաքական էլիտաները, որ հնարավոր է 2 լարի վրա խաղալ, որ հնարավոր է Հայաստանը տանել դեպի Արևմուտք, նույնիսկ այն պայմաններում, երբ Արևմուտքը պատրաստվում է Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի, և ահա արդյունքում մեր ժողովրդի մի մասը, իմ կարծիքով մեծ մասը, հավատացել է, որ հնարավոր է խաղալ 2 լարի վրա, որ հնարավոր է լավ հարաբերություններ պահպանել և՛ Ռուսաստանի, և՛ Արևմուտքի հետ, որ հնարավոր է գնալ Եվրամիություն։ Եվ այսօր արդեն, երբ հասարակության մի մեծ մասը այդպես է մտածում, Արևմուտքը շարունակում է իր քաղաքական գործունեությունը՝ Հայաստանին փորձելով դարձնել աշխարհաքաղաքական գործիք՝ Արևմուտքի շահերը սպասարկելու հարցում, այնպես ինչպես դա արեցին Վրաստանի դեպքում, Ուկրաինայի դեպքում։ Բայց ամենամեծ ողբերգությունը կայանում է նրանում, որ հիմա էլ մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները չեն հասկանում, որ այս ճանապարհով Հայաստանը տանում են դեպի կործանում, շարունակում են խաբել ժողովրդին։ Շատերը շարունակում են գլուխ գովել, որ իրենց ժամանակ էլ է Ֆրանսիայի նախագահը եկել Հայաստան, որ իրենց ժամանակ է դրվել հայ-եվրոպական հարաբերությունների այն հիմքը, որի արդյունքում այսօր Հայաստանը գնում է իբր թե դեպի Եվրամիություն։ Փոխանակ ամաչեն իրենց գործունեության համար, փոխանակ ամաչեն, որ հատկապես 2007 թվականին Պուտինի Մյունխենի ելույթից հետո չեն հասկացել, որ պետք է կտրեն, խզեն կապերը Եվրոպայի հետ և կանգնեն Ռուսաստանի կողքին, որպեսզի կարողանան պահպանել Արցախը և Հայաստանի Հանրապետությունը, դեռ մի բան էլ գլուխ են գովում և շարունակում են պնդել, որ իրենք շարունակելու են եվրոպական իրական արժեքներ տարածել Հայաստանում։ Եվրոպական իրական արժեքները մեկն են՝ ծառայեցնել և օգտագործել բոլոր ազգերին և պետություններին հանուն Եվրոպայի մի քանի հզոր պետությունների շահերի։ Այսքանը չհասկացող մարդիկ կամ տգետ են, կամ արևմտյան գործակալ են, կամ ընդհանրապես իրավունք չունեն զբաղվել քաղաքականությամբ։

Հիմա, սիրելի ժողովուրդ, մենք պետք է Հայաստանում ձևավորենք իսկապես Հայաստանի պետական շահերը հասկացող քաղաքական դաշտ։ Սա նշանակում է, որ պետք է ձևավորենք պրոցեսներ, որտեղ մարդիկ պետք է հստակ հասկանան, որ միայն հայ-ռուսական հարաբերությունները ու Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կարող են ամուր հանգրվան լինել Հայոց պետականությանն ու հայ ժողովրդի անվտանգությանը, որ այն օրերին, երբ Արևմուտքը պատրաստվում է պատերազմել Ռուսաստանի դեմ, հնարավոր չէ 2 լարի վրա խաղալ։ Այո, պետք է թքել արևմտյան քաղաքական էլիտաների գործունեության վրա և կանգնել Ռուսաստանի կողքին, պետք է դուրս գալ Եվրախորհրդից, պետք է կտրել քաղաքական բոլոր կապերը Արևմուտքի հետ։ Հակառակ պարագայում Արևմուտքը մեզ դարձնելու է ուղղակի հերթական գործիքը՝ սեփական շահերը սպասարկելու ճանապարհին, իսկ մենք վճարելու ենք թանկ գին, մինչև անգամ պետականության կորստի գնով։

Մեր էլիտաները, ովքեր Հայաստանը տարան եվրոասոցացման, ովքեր փոխեցին Սահմանադրությունը Արևմուտքի պահանջով՝ Հայաստանը դարձնելով խորհրդարանական երկիր, այն դեպքում, երբ մեզանում կայացած կուսակցություններ չկան, ովքեր Հայաստանը, որը շրջապատված է թուրքական, ռուսական, պարսկական աշխարհներով, դարձրեցին Ֆրանկոֆոնիայի անդամ, այդ մարդիկ դեռևս շարունակում են խոսել, հպարտանալ, որ իրենք ամեն ինչ ճիշտ են արել։ Ես ուղղակի ցավում եմ, ցավում եմ, որ մեր ժողովրդի բախտը այդպես էլ չի բերում քաղաքական էլիտաներ ունենալու հարցում։ Այդպես էլ մենք չենք կարողանում խելացի քաղաքական էլիտաներ ունենալ, որպեսզի մեր ժողովուրդը ապրի անվտանգ և ունենա անկախ պետություն։ Սա իսկապես մարդկային և ազգային ողբերգություն է, և երբ ուսումնասիրում ես Հայոց պատմությունը, մեր ժողովուրդը տարբեր դրվագներում փորձում է անձնազոհության, հերոսության, ինքնանվիրումի գնով ունենալ պետություն, իր կյանքը դարձնել անվտանգ, բայց չի կարողանում, որովհետև չի ունենում քաղաքական խելացի էլիտաներ, չի ունենում քաղաքական այնպիսի գործիչներ, ովքեր էմոցիաներից և տգիտությունից վեր կանգնելով՝ կկարողանան գիտակցել սեփական պետության և ժողովրդի շահերը։

Սա է մեր պատմության ամենաողբերգական հարվածը, և մենք, որպեսզի կարողանանք հաղթահարել դա, պետք է իսկապես ունենանք քաղաքական առողջ, բանիմաց, էմոցիաներից դուրս և Հայաստանի պետական շահերը իսկապես ընկալող քաղաքական էլիտա։ Այլ ճանապարհ մենք չունենք։
Եվ ամենակարևորը՝ ժամանակն է, որ մենք ռուսներին, ֆրանսիացիներին, իսպանացիներին, ամերիկացիներին մեղադրելուց և մեր մեղքերը նրանց վրա բարդելուց առաջ գիտակցենք, որ այդ ազգերը ունեն իրենց պետությունները և առաջնորդվում են իրենց պետական շահերով։ Մենք էլ պետք է մեր պետական շահերը հասկանանք։ Մենք չենք կարող նեղանալ Էմանուել Մակրոնից, որ նա պաշտպանում է Ֆրանսիայի շահը՝ լավ հասկանալով, որ Հայաստանի շահերը Ֆրանսիայի հետ չեն համընկնում։ Նա ցանկանում է Հայաստանը և հայ ժողովրդին օգտագործել հանուն Ֆրանսիայի՝ թքած ունենալով, թե մենք որպես պետություն կմնանք, թե չենք մնա, կկորցնենք մեր պետականությունը, կենթարկվենք նոր ցեղասպանության, թե ոչ։ Նույն կերպ մենք չենք կարող նեղանալ Ռուսաստանից՝ Վլադիմիր Պուտինից, որ նրանք պաշտպանում են Ռուսաստանի պետական շահերը։ Բայց նրանք իրենց պետական շահերը պաշտպանելիս չեն միջամտում մեր ներքին կյանքին և ասում են՝ դուք անկախ պետություն եք, դուք ինքներդ որոշումներ կայացրեք, բայց հասկացեք, որ դուք եք գինը վճարելու։

 Այո, յուրաքանչյուր պետության առաջնորդ և յուրաքանչյուր պետություն ինքն իր շահերն է առաջ մղելու, ինքն իր շահերն է պաշտպանելու, և այստեղ է, որ մենք պետք է ունենանք այնպիսի քաղաքական գործիչներ և այնպիսի էլիտաներ, ովքեր կհասկանան Հայաստանի պետական շահերը և կառաջնորդվեն բացառապես Հայաստանի պետական շահերով, իսկ փոխարենը ունենք այն, որ երրորդ հանրապետության էլիտաների պատճառով ժողովուրդը փաստի առաջ է կանգնել։
 
«Միշտ մտածել եմ՝ ինքդ քեզ հավատարիմ մնալը համարձակությո՞ւն է, թե՞ շքեղություն». Շուշաննա ԹովմասյանՌոնալդինյոն վերսկսում է կարիերան. բրազիլացին համաձայնության է եկել իտալական ակումբի հետՊրեմիերա․ Արամե - «Ու թե մի օր» Այսօր աշխարհն ապրում է կլիմայի գլոբալ փոփոխություններ, և մենք նույնպես այդ փոփոխությունները և անոմալիաները տեսնում ենք․ Նիկոլ ՓաշինյանԽորթ մոր կողմից 1 տարեկան երեխային uպանելnւ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԵրևանի Սիսվան փողոցում հնչել են կրшկոցներԹրամփը հայտարարել է Թուրքիա և Չինաստան այցելելու ծրագրերի մասին Անչելոտին մեկնաբանել է Ռաֆինյայի վնասվածքը Խնդիրը Սահմանադրությունը փոխելու հնարավորություն ունենալու մեջ է․ Հրայր Կամենդատյան«Իսկական ընկերը նա է, ով մնում է նույնիսկ այն ժամանակ, երբ շահի կշեռքը դատարկ է»․ Սուսաննա Պետրոսյան Պայքարը շարունակելու համար պետք է մաքսիմալ գործիքակազմ, մանդատները պայքարի գործիքակազմ է․ Քոչարյան Սատարելով կեղծված ընտրություններին՝ ԵՄ-ն դավաճանում է սեփական արժեքներին՝ հանուն ՌԴ-ի հանդեպ կուրացնող ատելության. Ռոբերտ Ամստերդամ 25-ամյա վարորդը «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Աճառյան փողոցում ինքնավթարի է ենթարկվել Նախընտրական շրջանի խախտումներն ու ճնշումները աննախադեպ էին Հայաստանի համար․ Արմեն ՄանվելյանՈսկու գինն աճել է 1.27%-ով Կան քաղաքական ուժեր, որոնք համարում են՝ Ռուսաստանի հետ պետք է ունենալ լավ հարաբերություններ. Ռոբերտ Քոչարյան Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր Մենք ունենք անպատասխանատու իշխանություն և պատասխանատու ընդդիմություն. Քոչարյան Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Այս ընտրություններն ազատ չէին․ ընտրությունների իմիտացիա էր․ Մենուա ՍողոմոնյանԵնթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՄոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԹեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ» «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ» Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ» Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ» Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ» Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ» Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում ձերբակալել են երեխային կոկորդիլոսների ազատավանդակ նետած տղամարդունԱմեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանԳեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԴեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանՆրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՈւկրաինային կհատկացնեն 1 մլրդ դոլար ամերիկյան զենք գնելու համար«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիրՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների ԵՄ-ի հետԵթե Արգենտինան չհաղթի, կցանկանայի, որ Ռոնալդուն նվաճեր աշխարհի գավաթը. Մեսսի
Ամենադիտված