Պուտինի դաժան կատակը․ տեսանյութ
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր թուրք գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը դաժան կատակ է արել Թուրքիայի հետախուզության ղեկավարի հասցեին, ով թուրքական պատվիրակության կազմում ներկա է գտնվել հանդիպմանը, տեղեկացնում է РИА Новости-ն:
«Եթե հետախուզական ծառայության պետն այստեղ է, ապա մենք իրար ասելիք չունենք: Նա հավանաբար արդեն ամեն ինչ զեկուցել է»,- ասել է Պուտինը՝ ակնարկելով Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձը, որի նախապատրաստման մասին Էրդողանը տեղեկություն չի ունեցել:
G20-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած այս հանդիպմանը Ռուսաստանի նախագահը նաև հույս է հայտնել, որ Անկարան կկարողանա ամբողջովին կարգավորել իրավիճակը երկրում: