Գործընկերոջն առևանգողը, ծեծողն ու թալանողը՝ փոխնախարա՞ր
ՀասարակությունԱռաջին / «Հայկական ժամանակը» այսօր, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանին այդ պաշտոնում փոխարինելու է նախորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ նա Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի հովանավորյալն է, մտերիմը, որի շնորհիվ էլ նախորդ գումարման պատգամավոր էր դարձել: Հիշեցնենք, սակայն, որ պատգամավորի մուտքը ԱԺ համընկավ նրա շուրջ պայթած սկանդալով: Վահրամ Մկրտչյանը ինչ-ինչ խնդիրներից ելնելով՝ նախորդ տարի առևանգել, ծեծի էր ենթարկել իր բիզնես-գործընկերոջը՝ ԵՊՏՀ դասախոս, գիտությունների թեկնածու Արտակ Ղուկասյանին:
Վահրամ Մկրտչյանը Արտակ Ղուկասյանի հետ համատեղ տարադրամի փոխանակման կետ էր ունեցել, որն աշխատեցնելու ընթացքում առաջացած ինչ-ինչ խնդիրների պատճառով 2013-ի մայիս ամսին Վահրամ Մկրտչյանը մի քանի այլ անձանց հետ մտել էր Արտակ Ղուկասյանի բնակարան, Արտակի հորից ու կնոջից պահանջել էր տանը եղած ամբողջ ոսկեղենը՝ սպառնալով, որ եթե չբերեն ոսկիները, իրենց տղան տուն չի գա: Ստանալով տանը եղած ամբողջ ոսկին՝ Վահրամ Մկրտչյանը իր շքախմբի հետ հեռացել էր, որից հետո միայն հաջորդ օրը երեկոյան էր Արտակը տուն եկել ծեծված, կապտուկներով և արյունոտված շորերով: Տուժողը իրավապահներին չէր դիմել, քանի որ Վահրամ Մկրտչյանը սպառնացել էր, որ եթե բողոքի, ապա հաջորդը երեխաներն են լինելու, և ավելացրել էր, որ բողոքելու դեպքում էլ արդյունքի չեն հասնի, քանի որ ինքն ապարանցի է, Աղվան Հովսեփյանի հայրենակիցը և «երբ ուզի, Արտակին կնստեցնի»:
շարունակությունը՝ կայքում