Սերժ Սարգսյանի թույլ տեղը. Ծռերը «կլուծե՞ն» խնդիրը
ՔաղաքականությունԼրագիր / Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումը հաստատեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չունի մեծամասնություն՝ մեծամասնությունը Սերժ Սարգսյանինն է, կամ ավելի շուտ իշխանությանը: Այսինքն, ով իշխանության է, մեծամասնությունը նրանն է: Սերժ Սարգսյանը մինչեւ 2018 թվականի ապրիլ ունի իշխանություն, եւ հետեւաբար մեծամասնություն:
Բայց Սարգսյանը չունի մի կարեւոր բան՝ փող: Խոսքն անձնականի մասին չէ, այլ փող, որպեսզի ներդրվի տնտեսության մեջ, կասեցվի անկումը, սկսվի վերականգնումը, արտագաղթ կասեցվի, Հայաստանը կարողանա զինված ուժեր արդիականացնել, սոցիալական լարումը թուլանա, նվազի ծայրահեղ տրամադրությունների կուտակումը եւ այլն:
Սերժ Սարգսյանն ունի իշխանություն, չունի փող: Փող ունի Կարեն Կարապետյանը, բայց չունի իշխանություն, հետեւաբար մեծամասնություն: Փողը Կարապետյանը ցույց է տվել՝ Սամվել Կարապետյանի հետ, Հայաստանի ներդրողների ակումբի տեսքով, որում մոտ երեք տասնյակ ռուսաստանցի հայ գործարարներ են: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ունի 3,2 միլիարդ դոլարի հաստատված ներդրումային ծրագրեր, աղբյուրով, ամեն ինչով, իսկ եւս 5 միլիարդի ծրագիր էլ քննարկվում է: Այսինքն, մոտ 8 միլիարդ դոլար:
շարունակությունը՝ կայքում