Հայերեն

Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է. Վահե Հովհաննիսյան

Blog
Վահե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է

Մի հայտնի ֆիլմ կա` Lord of War, զենքի վաճառականի մասին, շատերդ տեսած կլինեք։ Ֆիլմի հիմնական հերոսը (Նիկոլաս Քեյջ) այսպիսի ձևակերպում ունի. «Աֆրիկյան ցանկացած խմբավորում իրեն կոչում է ինչ-որ վեհ անունով՝ ինչ-որ բանի ազատագրման ճակատ, հայրենասիրական ինչ-որ բան, դեմոկրատական ինչ-որ բան, և երբեք չեն ուզում ընդունել, որ իրենք բոլորը բռնաճնշողների միավորներ են` իրենց նախորդներից էլ վատը»։

Բոլոր Եվրոպական միջոցառումները նույնպես կրում են վերամբարձ անուններ՝ «Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով», «Երևանյան երկխոսություն», «Խաղաղության ֆորում» ու նման բաներ։
Ուղիղ մեկ տարի հետո Մակրոնը չի լինելու նախագահ, և նրա ասածները ոչ ոք չի հիշելու, ինչպես շատերինը, օրինակ՝ Շառլ Միշելինը։ Ո՞վ է հիշում, որ նա, Նիկոլի հետ օրը մեջ փաթաթվելով, մեզ կոչ էր անում զիջումների։ Չեն հիշի, որ հենց այս երկուսի բարձր հովանու ներքո 2022թ. այս նույն Եվրոպական համայնքի առաջին գագաթնաժողովին Նիկոլը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Որից հետո եղան շրջափակումը և հայաթափումը։

Քաղաքակիրթ Եվրոպայի աչքի առաջ 21-րդ դարում հայաթափվեց հազարամյա հայկական Արցախը, որը կանգնուն էր նույնիսկ առաջին և երկրորդ համաշխարհայինների ժամանակ, իսկ այսօր եվրոպական պաչիկների և կեղծ ժպիտների ներքո Արցախում ոչ մի հայ չկա, և հայկական ժառանգությունը ֆիզիկապես ոչնչացվում է։ Ոչ մի ձայն։ Միայն ժպիտ։ Հյուրընկալողը շնորհակալություն է հայտնում ոչնչացնողին, իսկ ոչնչացնողն ինքը հեռակապով մասնակցում է՝ որպես սպասված հյուր։

Եվրոպական կառավարությունները մեկը մյուսի հետևից կգան-կփոխվեն, Եվրոպան կլուծի իր հարցերը։ Կբարեկամանա նրա հետ, ումից այդ պահին օգուտ կա, գազ կգնի նրանից, ումից այդ պահին պետք է, և աչք կփակի ուրիշի ողբերգության և էթնիկ զտման վրա։ Իհարկե, հընթացս սիրուն ձևակերպումներ կտա և հուզիչ ցավակցական ժեստեր կանի։

Շատ ավելի կիրառական վտանգավորություն ունեն եվրոպացիների տեղական խամաճիկները, որոնք եվրոպական ժպիտներին արժանանալու համար պատրաստ են իրենց ժողովուրդներին տանել աղետի, ներքաշել ուրիշի պատերազմի մեջ։ Երևանում նրանցից առնվազն երկուսը հանդիպեցին։

Իշխանական ինֆոտեռորի ֆոնին հայ ժողովուրդը չի փորձի հասկանալ, թե ինչո՞ւ է Մակրոնը Երևանում հակադրվում թե´ Ռուսաստանին, թե´ Թրամփին (հիշեցնեմ, որ մինչև այս էլ Սյունիքի մի մասը հասցրել ենք կոչել Թրամփի անունով և նույնքան ուրախանալ այս հանգամանքով)։ Եվ իշխանությունը ոչինչ չի բացատրի։

Եվ ի՞նչ կարիք կա մեզ որևէ բան բացատրելու, եթե այդքանից հետո հայ ժողովրդի մի զգալի մաս առանց դրա էլ ապրում է Նիկոլի «առաքելության» տակ։

Թե քանի´ պետություն ու ժողովուրդ է ներքաշվում սիրուն անուններով աղետների մեջ՝ սա էլ շատ հին պատմություն է։

Այնուամենայնիվ, կա նաև այլ սցենար. երբեմն որոշ պետություններ և ժողովուրդներ իրենց մեջ ուժ են գտնում՝ չներքաշվելու ուրիշների կինոյի մեջ՝ ուրիշների օգտին։ Ու փրկվում են։
 
 
 
 
Հայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումը Նիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ Ղազինյան Լավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. Ղազինյան Էլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ Ղազինյան Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. Ղազինյան Տարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան «Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. Ղազինյան Ucom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեում Ադրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը Իշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ) Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր Ավետիսյան Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. Պեսկով
Ամենադիտված