Հայերեն

Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի. կպաշտպանենք հայ ժողովրդի ինքնությունը. Էդմոն Մարուքյան

Քաղաքականություն

Այս ընտրությունները սովորական ընտրություն չեն, դրա համար մենք սովորական պայմաններով չենք մասնակցում այս ընտրություններին։ Մենք այս ընտրություններով մեկ նպատակ ենք հետապնդում և այդ նպատակը մեր պետականության պաշտպանությունն է, մեր ինքնության պաշտպանությունն է, հայ մարդու հիշողության, պատմության, ստեղծած մշակույթի, մեր ավանդույթների, մեր կրոնի և այն եվրոպական մոդելի ազգային պետության, որը որ մենք երազում ենք ունենալ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցություն նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Մենք բոլորս լավ գիտենք, որ ազգային պետությունները ծնվել են Եվրոպայում։ Հայաստանի Հանրապետությունն աշխարհին հայտնի է որպես հայերի պետություն։ Վերջին տարիների մշակութային դիվերսիան ուղղված է ՀՀ-ի դեմ, մեր ժողովրդի դեմ, որովհետև դա միայն այստեղ չէ, սփյուռքում էլ է կատարվում։ Այս ամեն ինչը սկսել է սնուցվել Հայաստանի ներսից, այդ թեզերը վերցնելով և այստեղ տարածելով մեր մտածողությունը, մեր ուղեղները, մտքերը փոխելու, մեր վրա ազդելու, մեր ժողովրդին, ռեվիզիայի ենթարկելու մեր ամբողջ պատմական անցած ճանապարհը։ Եվ դրա համար մեր կուսակցությունը չի մտում այս ընտրության մեջ, որ խոսենք սպառողական ինչ որ խոստումներից՝ կենսաթոշակներից, այն բաներից, որոնք դուք կտեսնեք քարոզարշավի ընթացքում։  Որովհետև սա, պնդում եմ, ոչ սովորական քարոզարշավ է»,- ասաց կուսակցության նախագահը։

Է. Մարուքյանը նշեց, որ կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։

«Այսինքն մենք մարդկանց կոչ ենք անում, քվեարկելով «Լուսավոր հայաստանի» օգտին, առաջին հերթին Ազգային ժողովում ունենալ խմբակցություն, որը կպաշտպանի հայ ժողովրդի ինքնությունը Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս, և նաև ունենա իր ներդրումն ապագա իշխանության ձևավորման գործում։ Այն որ իշխանությունը պետք է փոխվի, այն որ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի, մենք այս վերջին տարիներին բազմիցս դրա մասին խոսել ենք, ավելացնելու բան չունենք։ Բայց ինչպիսի՞ն պետք է լինի պառլամենտը։ Ես կարծում եմ և մենք հույս ունենք, որ ամեն ինչ անելու ենք, որ 2021թ. բևեռացված ընտրության հետևանքը մենք այս անգամ կարողանանք բացառել և թույլ չտալ, որ դա տեղի ունենա։ Այսինքն՝ այն ինչ ունենք այսօրվա պառլամենտում»,- ասաց նա։

ԼՀԿ նախագահը նշեց, որ ընտրությունների ընթացքում լինելու են շատ տարբեր հետաքրքիր վայրերում և ամեն վայրի վերաբերյալ ներկայացնելու են իրենց թեզերը։ 

«Այսինքն՝ մենք ցույց ենք տալու պրոբլեմ, որն ուղղված է մեր պետական ու ազգային ինքնությանը և դրա լուծումն ենք ցույց տալու։ Տրադիցիոն քարոզարշավ չենք անելու, որովհետև նոր տեխնոլոգիաների շրջան է և մենք դա ենք օգտագործելու»,- ասաց նա և ցույց տվեց քարոզարշավի խորհրդանիշը վահանը։


Է. Մարուքյանը ընդգծեց, որ մինչև գործող կառավարման համակարգի փոփոխությունը նախագահական ինստիտուտում տեսնում են Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը։

«Բոլոր քաղաքական ուժերին առաջարկել ենք, որ այս մասով կարծիք արտահայտեն»,- շեշտեց նա։

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված