Փաշինյանը Չինաստանից սունկ է բերել, ուտում է, ցայտնոտի մեջ ընկնում. Կարապետյանը հորդորեց Փաշինյանի խոսքերը լուրջ չընդունել (Տեսանյութ)
ՔաղաքականությունՎարչապետն արդեն 8 տարի է՝ այդ կարգավիճակով ղեկավարում է Հայաստանը, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Կարապետյանի հասցեին հնչեցրած «բոմժ դառնալու» վերաբերյալ հայտարարությանը։
«Ուզում եմ գաղտնիք բացել. վարչապետն անցյալ տարի, երբ գնացել էր Չինաստան, այնտեղի ռեստորանում սունկ է փորձել, որը մարդու մոտ «հալյուցինացիա» է առաջացնում։ Դուրը եկել էր և մոտավորապես 1 տոննա հետը բերել է Հայաստան։
Ինքը կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, կամ ԱԺ ամբիոն բարձրանալուց առաջ անպայման օգտագործում է էդ սնկերից, ինչ երազ տեսնում է, կարող է ամբիոնից «դուրս տալ»։
Շատ լուրջ մի ընդունեք, ինքը ցայտնոտի մեջ կանի հայտարարություններ, որոնք հունիսի 7-ին ժողովուրդը կգնահատի»,-նշեց կուսակցության վարչապետի թեկնածուն։
Հավելեց՝ երազներ չի մեկնաբանում. «Ինչքան շատ սունկ կուլ տա, այնքան կպատմի»։