Գերտերությունները համաձայնության են եկել Ղարաբաղի հարցում
ՔաղաքականությունՄեդիամալ / ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարությունը, որով ամերիկյան կողմը հստակորեն դատապարտում է վերջին շրջանում սահմանային լարվածությունն ու կոչ անում հակամարտող կողմերին՝ հավատարիմ մնալու Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման սկզբունքներին ու բացառելու բռնությունը, կարևոր ու բավական լուրջ ուղերձներ պարունակող քայլ պետք է համարել: Նշենք, որ ուղերձում ամերիկյան կողմը հատուկ ընդգծել է, որ հակամարտության կարգավորում կարող է լինել Հելսինկյան ակտի շրջանակում, որը ենթադրում է ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ազգերի ինքնորոշում:
Այն, որ նմանօրինակ հայտարարությունն ամենևին էլ պատահական չի կարող լինել և այն, որ այն հստակ ուղերձ է պարունակում Վաշինգոնից՝ ուղղված Երևանին, մասնավորապես՝ խոսում է ՀՀ նախագահի՝ Եվրոպա կատարած այցի ու հայտարարության միջև գոյություն ունեցող ժամանակային ընդհանրությունը. ժամանակահատվածն ամերիկացիներն ակհայտորեն պատահականության սկզբունքով չէ, որ ընտրել են: Ի դեպ՝ հայտնի է նաև, որ Մարիա Զախարովան, իր հերթին, լրագրողների հետ ճեպազրույցում խաղաղասիրական հայտարարությամբ է հանդս եկել՝ հավաստիացնելով, որ ԼՂ խնդիրը շարունակում է ՌԴ արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում մնալ:
շարունակությունը՝ կայքում