Որտեղ է Վիգեն Սարգսյանը. վատ նախանշան
Բաց մի թողեքԼրագիր / Հունիսի 16-ին Ադրբեջանի հերթական սադրանքից հետո, որին զոհ գնացին հայ զինծառայողներ, հանրային տարբեր հարթակներում հնչեց հայ պաշտոնյաների դեպքում արդեն սակրալ դարձած հարցը՝ իսկ որտե՞ղ է Վիգեն Սարգսյանը:
Բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը չի արտահայտվել այդ միջադեպի կապակցությամբ: Փոխարենը, նա կազմակերպել է քաղաքացիների ընդունելություն: Հնարավոր է՝ զբաղված է եղել հայ զինվորի կոշիկի դիզայնով ու բրենդավորման հարցերով, ինչպես ասել է իր պաշտոնավարման սկզբում:
Այսօր Վիգեն Սարգսյանը մասնակցել է «Ես եմ» եւ «Պատիվ ունեմ» նախագծերի հանրային քննարկմանը, որոնք վերաբերվում են առաջնագծում զինվորական ծառայության կազմակերպման խնդիրներին:
Փորձագիտական տարբեր շրջանակներում այս նախաձեռնությունները գնահատվել են որպես իշխող համակարգի անպատասխանատվության հերթական դրսեւորում, երբ փորձ է արվում կարեւորագույն, այդ թվում անվտանգության խնդիրները լուծել հանրության հաշվին: Այն իմաստով, որ պաշտպանության ու անվտանգության համար պատասխանատվությունը եւ բեռը լիովին դրվում է հանրության վրա:
շարունակությունը՝ կայքում