Կործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. Էդմոն Մարուքյան
ՔաղաքականությունԿործանարար թեզերը սկսել են ակտիվորեն սնուցվել Հայաստանի ներսից. ԼՀԿ–ի նախընտրական խորհրդանիշ վահանի վրա պատկերված են հարձակումների թիրախ դարձած առանցքային արժեքները, ասում է «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Ինքնության դեմ պայքարը հասել է աբսուրդի, երբ դպրոցական դասագրքերում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը փոխարինում են QR կոդերով։ Եթե երեխայի ձեռքին հեռախոս չկա, նա նույնիսկ չի կարող տեսնել, թե ով է Մաշտոցը», - վրդովվեց Մարուքյանը։
Նրա խոսքով` այս հիմնասյուների պաշտպանության շրջանակում է նա նախագահի պաշտոնում առաջարկել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը, թեև վերջինս ընդգծել էր, որ գոհ է իր հոգևոր ծառայությունից և մտադիր չէ զբաղվել քաղաքականությամբ։ «Մինչև «սուպերվարչապետական» Սահմանադրության փոփոխությունը երկրին անհրաժեշտ է հոգևոր հեղինակություն ունեցող առաջնորդ, որը կկարողանա համախմբել ազգը՝ ի տարբերություն նեղ կուսակցական շահեր հետապնդող քաղաքական գործիչների»։