Հայերեն


Որքա՞ն արժե ուսանող լինելը. վարձով բնակարան, տրանսպորտ և այլն

Հասարակություն
«Բլոգնյուզը» գրում է․

Հիշո՞ւմ եք ձեր առաջին օրերը ուսանողի կարգավիճակում, երբ դեռ չգիտեիք դասամիջոցի ժամերը, չգիտեիք լսարանում նստած այդ 100 հոգուց ում հետ եք նույն հոսքում սովորելու, ովքեր են ձեր համակուրսեցիները, ծանոթանում էիք դասախոսներին ու պատին ամրացված դասացուցակների միջից գտնում ու արտագրում ձերը: Երբ բոլորը իրար հետ նոր էին ծանոթանում, գտնում իրենց քաղաքից կամ գյուղից ուսանող ընկերոջ ու ասում` «զեմլյակս»: Երբ դասախոսները ներկայացնում էին անվճար ընդունված ուսանողներին, ու դուք փորձում էիք հիշել նրանց դեմքերն ընդունելության քննության ժամանակ: Հիշեցի՞ք, սա ուսանողությունն է, մեր կյանքի ամենալավ ժամանակաշրջաններից մեկը:

BlogNews.am-ը որոշել է շրջել երևանյան ԲՈՒՀ-երով ու ծանոթանալ ուսանողների նոր սերնդի ու ուսանողական առօրյայի հետ:

Այցելեցինք Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան: Առաջինն, իհարկե, չէր կարող աչքի չզարնել համալսարանի դռների դիմաց կանգնած գեղեցիկ աղջիկների հետ ծանոթանալու եկած տղաների խումբը: Սա «դարերի խորքից եկած ավանդույթ» է Բրյուսովում: Համարվում է, որ այստեղ սովորող ուսանողների մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են, ինչն էլ չի կարող չգրավել տղաներին ու նիվաներով այդ դռների մոտ չբերել: Դե իսկ նոր ուսումնական տարին էլ շատ բարենպաստ ժամանակ է, երբ կարելի է նոր դեմքեր տեսնել ու ընդգրկել «հարսնացուների» ցուցակում:

Բայց երկրորդն, ինչը գրավեց մեր ուշադրությունը, այն էր, որ հասարակության մեջ տարածված կարծրատիպերն այս համալսարանի մասին շատ չափազանցված են: Համենայնդեպս, մեր այնտեղ գտնվելու ընթացքում չհանդիպեցինք ոչ շատ վառ ու վուլգար դիմահարդարմամբ ուսանողուհիների, և ոչ էլ ուսանողին ոչ վայել հագուստով որևէ մեկին

Փորձեցինք զրուցել ուսանողների հետ ու հասկանալ, թե որքան արժե այսօր ուսանող լինելը, ինչքան են նրանք ծախսում դասերին հաճախելու, գրքերի, xerox-ների, սնվելու և տրանսպորտի վրա:

xerox-ներ

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում վարձավճարների թանկացում տեղի չի ունեցել, և բակալավրի տարեկան վարձը շարունակում է մնալ 400.000 դրամ: Իսկ ընթացիկ ծախսերն, ըստ ուսանողների, կախված են համալսարանից: Ամենից շատ ծախսեր պահանջում են xerox-ները, քանի որ գրքերը բավարար քանակով առկա չեն, ու շատ հաճախ նույնիսկ հաստափոր գրքերն ամբողջությամբ պատճենահանելու կարիք է լինում:

ԵՊՀ-ում և ՀՊՏՀ-ում գրքերի խնդիրն այդքան սուր չէր: Չնայած, նոր մասնագիտությունների դեպքում էլի գրքեր չկան ու ուսանողները մնում են xerox-ներ հույսին:

4-րդ կուրսում սովորող ուսանողներից մեկը նույնիսկ նշեց, որ այս 4 տարիների ընթացքում մեկ տարվա վարձ էլ տվել է xerox-ներին:

Տրանսպորտ և վարձով բնակարան

Երևանաբնակ ուսանողները չեն բողոքում տրանսպորտի ծախսերից: Օրական 200-400 դրամ են ծախսում`կախված քանի տրանսպորտով են համալսարան հասնում: Իսկ մարզերից Երևան դասի եկող ուսանողները միայն տրանսպորտին օրական 700-1500 դրամ գումար են տալիս:

Ուսանողները հիմնականում մի քանի ընկերներով են բնակարան վարձում: Վարձերը տատանվում են 70.000-100.000 սահմաններում` կախված թե որքան է մոտ ԲՈՒՀ-ին ու մետրոյի կայարաններին: Սննդի և կոմունալ ծախսերը ևս կիսում են ու այդ կերպ գոնե մի քիչ թեթևացնում ընտանիքի հոգսը:

Աշխատանք և սպասելիքներ

Գրեթե չենք հանդիպել ուսանողների, ովքեր համատեղում էին ուսումն ու աշխատանքը: Միայն մեկ աղջկա հանդիպեցինք, ով դասերից հետո բրենդային խանութներից մեկում երեկոյան հերթի վաճառողուհի-խորհրդատու էր աշխատում, որ ինքը վճարեր իր ուսման դիմաց: Երիտասարդները շատ լավատես են ապագայի հանդեպ և մտածում են, որ դեռ կարիք չկա աշխատելու կամ աշխատանք փնտրելու, երբ ավարտեն՝ անպայման իրենց մասնագիտությամբ աշխատանք կգտնեն: Չինարենի մասնագետները կգտնեն չինարենի մասնագետ փնտրող գործատուի, երկրաբանները կաշխատեն անպայման իրենց ոլորտում, իսկ լեզուների մասնագետներն էլ, եթե ոչ Հայաստանում, ապա դրսում կլինեն շատ պահանջված: Չգիտեմ էլ, լավ է, թե վատ, բայց ուսանողների մեծ մասը վարդագույն ակնոցներով է նայում կյանքին:

ԵՊՀ-ի փիլիսոփայության ֆակուլտետում անվճար սովորող ուսանողներից մեկը նշեց.

«Ընդունվելուց առաջ ընդհանրապես գաղափար չունեի` ուր եմ գնում և ինչի համար: Հիմա արդեն հստակ հասկանում եմ` ինչ աշխարհ եմ եկել: Փիլիսոփայությունը կոնկրետ գիտություն չէ, այն բազմակողմանի գիտելիքներ է տալիս, ինչն էլ իր հերթին է բազմազան դարձնում ապագա աշխատանքի ընտրությունը: Իսկ եթե փիլիսոփայությանը մոտ աշխատանք էլ չգտնեմ, կփորձեմ նոր ուղղության մեջ իմը գտնել»:

Որոշ ուսանողներ էլ նշեցին, որ իրենց հարմար է կես դրույքով աշխատանքը, բայց գործատուները դժվարությամբ են համաձայնվում այդպիսի պայմաններով աշխատողների ընդունել:Առաջարկում են, որ հեռակա սովորեն, քան կես դրույքով աշխատանքի ընդունեն:

Շատ ուսանողներ նշեցին, որ չեն փորձում աշխատանք փնտրել, որպեսզի լիարժեք վայելեն իրենց ուսանողությունը, մասնակցեն ուսանողական հավաքներին ու միջոցառումներին և իրենց չծանրաբեռնեն գումար վաստակելու հոգսերով:

ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի` տարեկան 800.000 ուսման վարձ վճարող ուսանողներից մեկն էլ, ով համալսարանում կատարվող ոչնչից տեղյակ չէր, մեզ հետ զրույցում նշեց, որ ընտանիքն հոգում է իր բոլոր ծախսերը, ինքն էլ դասի է գալիս ընկերների ու դիպլոմի համար.

«Ձեռներս հո քարի տակ չի, ավարտեմ պապան մի բան կգտնի, բայց հլա պիտի մագիստրատուրա ու ասպիրանտուրա սովորեմ...»

Ահա այսպիսինն էր ուսումնական տարվա սկիզբը մեր համալսարաններում: Բարի երթ, սիրելի ուսանողներ

 

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված