Ինչ է կատարվել Բրյուսելում
ՔաղաքականությունԱռաջին / Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին Բրյուսելում մասնակցել է ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին, որին ներկա են եղել նաև Եվրոպայի խորհրդի ու Եվրահանձնաժողովի նախագահները: Սարգսյանի՝ Բրյուսել այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը բավականին սուղ է, իսկ գագաթնաժողովում Սարգսյանի ելույթի վերաբերյալ՝ ընդամենը ընդհանուր նկարագրություն:
Ինչով է պայմանավորված այս սղությունը՝ դժվար է ասել, բայց դա հետաքրքիր է այն սկանդալի ֆոնին, որ Հայաստանում ծագեց իշխանության ու ԵՄ դեսպանի միջև, Սարգսյանի այցից ընդամենը մի քանի օր առաջ: Այդ սկանդալը առիթ տվեց շատերին ենթադրելու, որ Երևանի ու Բրյուսելի միջև առաջանում է որոշակի սառնություն, ու Հայաստանի իշխանությունը պատրվակ է փնտրում ԵՄ հետ աշնանը սպասվելիք համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու համար՝ միգուցե Ռուսաստանի պահանջով:
Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել ԵԺԿ գագաթնաժողովին մի կողմից՝ հույս էր ներշնչում, որ գուցե թե Երևանը չի փորձում սրել հարցը և նախագահի մակարդակով ներկայությամբ փորձում է հերքել այդօրինակ մտահոգությունները, մյուս կողմից, սակայն, գագաթնաժողովից թե՛ տեղեկատվական, թե՛ լուսանկարչական սղությունը, որ կա նախագահական պաշտոնական կայքում, կարծես թե յուղ է լցնում ԵՄ-ի հետ համաձայնագրի ճակատագրի շուրջ մտահոգությունների վրա:
շարունակությունը՝ կայքում