«Ո՛չ, էդ պրակտիկան դադարեցրեք»․ վարչապետը կոպտեց նախարարին
ՏնտեսությունArmtimes / Կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը մանրամասն ներկայացրեց Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին նախագիծը եւ մեկ օրենսդրական նախագիծ:
«Խնդրում եմ հաստատել սահմանված կարգն ու օրենքի նախագիծը ԱԺ ուղարկելու համար»,- ասաց Արսեն Հարությունյանը: Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն ասաց. «Պարոն վարչապետ, խնդրում եմ երկու օր ժամանակ մինչեւ ԱԺ գնալը, փաստաթղթի վրա…»: Արծվիկ Մինասյանը չէր հասցրել ավարտել միտքը, երբ Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Ոչ, կոմիտեներին եւ նախանիստերին դուք ժամանակ ունեիք քննարկելու: Մենք ասել ենք, որ էդ պրակտիկան դադարեցրեք, խիստ անհրաժեշտ դեպքերում դա արեք: Մենք մի օր պետք է դա դադարեցնենք, պարոն Մինասյան»: Արծվիկ Մինասյանը փորձեց ամեն դեպքում ինչ-որ բան ասել, սակայն Կարեն Կարապետյանը կրկին ընդհատեց՝ տալով 1 օր ժամանակ:
«Ծայրահեղ դեպքում ենք մեկ օր, երկու օր: Նախանիստն անցնում ենք, չգիտեմ, բոլոր պրացեդուրաներով անցնում ենք, վերջում գալիս ենք՝ մեկ օր , երկու օր ժամանակ»,- ասաց վարչապետ Կարապետյանը: