150 մլն է դուրս գրվել՝ դատախազներին պարգևատրելու համար
ՀասարակությունՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած նախագիծը, որով ՀՀ դատախազությանը հատկացվեց 150 միլիոն դրամ կառավարության պահուստային ֆոնդից: 150 միլիոն դրամը դատախազությունը կօգտագործի իր աշխատողներին պարգեւատրելու նպատակով:
Նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի խրախուսել դատախազին ծառայողական պարտականությունները պատշաճ կատարելու, աշխատանքային հաջողությունների եւ այլ վաստակի համար: