Օբաման խոստացել է պատժել
ԱշխարհԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հավաստիացրել է իր թուրք գործընկերոջը, որ պատասխանատվության կկոչի բոլոր նրանց, ովքեր կապ ունեն Թուրքիայում հուլիսյան պետական հեղաշրջման փորձի հետ կամ հանդիսանում են դրա կազմակերպիչները:
Երկու պետությունների ղեկավարները հանդիպել են այսօր ,«Մեծ Քսանյակի» (G20) գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է Չինաստանի Հանչժոու քաղաքում:
Ինչպես փոխանցում է mignews.com-ը, Օբաման հայտարարել է, որ ամեն ջանք ի գործ կդնեն, որպեսզի նրանք, ովքեր կանգնած են Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձի հետեւում, արժանի պատիժ կրեն:
Նշենք, որ Անկարան հուլիսյան հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում է վտարանդի գործիչ եւ քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենին:
Հիշեցնենք, որ հեղաշրջման փորձից հետո ավելի քան քառասուն հազար պետական ծառայողներ, ուժային եւ իրավապահ համակարգի եւ այլ ոլորտների աշխատակիցներ կա՛մ զրկվել են աշխատանքից, կա՛մ անցնում են տվյալ գործի քննության տարբեր դրվագների շրջանակներով: