Ռուս տղամարդն այցելել է Սիբիրի խորքերն ու լուսանկարել տեղաբնակներին (ֆոտոշարք)
LifeՌուս լուսանկարիչ Ալեքսանդր Խիմուշինն ուշագրավ ֆոտոնախագծի շրջանակում այցելել է աշխարհի 84 երկիր ու լուսանկարել տարբեր ազգությունների ներկայացուցիչների՝ ցույց տալով, որ աշխարհը գեղեցիկ է իր բազմազանությամբ:
Ինչպես նշում է Bored Panda-ն, շրջագայության ընթացքում նա եղել է նաև Սիբիրի խորքերում, որտեղ ապրողները դեռևս պահպանել են հին մշակույթն ու ավանդույթները:
«Վերջին կես տարվա ընթացքում լուսանկարել եմ Սիբիրի տեղաբնակներին, որոնց հասնելու համար անցել եմ 25.000 կմ՝ Բայկալից մինչև Ճապոնական ծովի ափը, եղել եմ Մոնղոլիայի տափաստաններում ու աշխարհի ամենացուրտ վայրում՝ Յակուտիայում: Առաքելությունս մեկն էր՝ լուսանկարել հեռավոր վայրերում ապրողների դեմքերն ու նրանց ավանդույթները, որոնց մասին արտաքին աշխարհը գրեթե բան չգիտի»,-պատմել է ֆոտոշարքի հեղինակը: