Հայերեն


Ընտրություն չկա. պետք է դադարեցնել ընտրարշավը. Մհեր Ավետիսյան

Blog
Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

2021 թվականից անընդհատ խոսում եմ այն մասին, որ պետք է մի կողմ թողնել քաղաքական տարաձայնությունները, ներքաղաքական օրակարգերը և զբաղվել միմիայն Հայաստանի անվտանգության ճարտարապետության վերականգնմամբ։

Ես ֆորումներ եմ կազմակերպում, այդ ֆորումներում ելույթ էին ունենում տարբեր հայտնի, աշխարհահռչակ քաղաքական վերլուծաբաններ, ովքեր ևս հայտարարում էին, որ պատերազմում պարտված և անվտանգության խնդիր ունեցող պետության ներսում ներքաղաքական օրակարգեր չեն կարող լինել, բոլոր տարաձայնությունները պետք է դրվեն մի կողմ և զբաղվել միմիայն երկրի անվտանգության ճարտարապետության կառուցմամբ։

Բայց, բնականաբար, մեր այսպես կոչված քաղաքական էլիտաները մեր նման մարդկանց չեն լսում, նրանք առաջնորդվում են բացառապես սեփական քաղաքական ամբիցիաներով և շահերով՝ թքած ունենալով, որ սեփական պետությունն ու ժողովուրդը պատերազմ է պարտվել և ունի անվտանգության խնդիր։
Մենք անտեսեցինք անվտանգության ճարտարապետության կառուցման գործընթացը և այսօր գնում ենք ընտրությունների, ընտրությունների, երբ երկրի ղեկավարը հայտարարում է, որ եթե ինքը չընտրվի, պատերազմ է սկսվելու, իսկ դա արդեն իսկ ապացուցում է, այդ հայտարարությունը, որ երկիրը չունի անվտանգության ճարտարապետություն, հետևաբար հարց է առաջանում՝ ի՞նչի մասին են ընտրությունները, ի՞նչ են քարոզում ժողովրդին քաղաքական ուժերը, եթե երկրի ղեկավարը հայտարարում է, որ իր չընտրվելու պարագայում սկսվելու է պատերազմ։

Այս հայտարարությունը ինքնին ընտրության հնարավորությունը բացառում է, և հիմա դարձյալ մենք կանգնած ենք նույն խնդրի առջև, ինչ կանգնած էինք 2021 թվականին։

Ի՞նչ անել․

Պետք է մի կողմ թողնել բոլոր ներքաղաքական օրակարգերը և սեփական ժողովրդին ամեն գնով փորձել բացատրել, որ, ժողովուրդ ջան, Հայաստանը չի կարող երկու լարի վրա խաղալ, քանզի երկու լարի վրա խաղալը, այն ժամանակ, երբ գեոպոլիտիկ պատերազմ է տեղի ունենում հավաքական Արևմուտքի և Ռուսաստանի միջև, ուղղակի կործանարար է լինելու Հայաստանի համար։

Պետք է ամեն ինչ թողնել մի կողմ և սեփական ժողովրդին բացատրել, որ երկու լարի վրա խաղալու պարագայում Արևմուտքը Հայաստանին քաշելու է դեպի իր կողմը և Հայաստանը դարձնելու է գեոպոլիտիկ իր պատերազմում գործոն Ռուսաստանի դեմ։

Պետք է սեփական ժողովրդին ամեն գնով բացատրել, որ Արևմուտքը ամեն ինչ անում է, որպեսզի քանդի Ռուսաստանի ձևավորած անվտանգության ճարտարապետությունը ոչ միայն Հայաստանում, այլ ողջ Կովկասում, որպեսզի ոչ միայն Հայաստանը, այլ հնարավորության դեպքում ողջ Կովկասը դարձնի Ռուսաստանի դեմ մղվող գեոպոլիտիկ պայքարում գործիք՝ սեփական շահերի համար՝ թքած ունենալով, թե ինչ կլինի տեղի ժողովուրդների և պետությունների հետ։

Եվ հիմա այս ամենը թողած մեր քաղաքական էլիտաները փորձում են ժողովրդին բացատրել, որ եթե Նիկոլ Փաշինյանը երկու լարի վրա չխաղա, այլ իրենք գան երկու լարի վրա խաղան, դա հնարավոր է։

Հնարավոր չէ։ Հիմա դրա մասին արդեն խոսում է ուղիղ Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Ես ուղղակի ուզում եմ հուշել ձեզ, որ այդ երկու լարերից մեկը Ռուսաստանն է։ Որքան էլ մեր այսպես կոչված էլիտաները և ժողովրդի մի մասը թերագնահատեն Ռուսաստանին, Ռուսաստանը աշխարհի ամենահզոր երկու պետություններից մեկն է, և այդ պետության հետ կատակ անել ուղղակի չի կարելի։

Այսօր Ռուսաստանն է հայտարարում արդեն, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի՝ Ռուսաստանի հե՞տ է, թե՞ Արևմուտքի, և Ռուսաստանը հայտարարում է, որ ինքը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, Հայաստանը ինչ էլ որոշի, Ռուսաստանը հարգելու է այդ որոշումը, բայց գինը վճարելու է Հայաստանն ու Հայաստանի քաղաքացին։

Ես դրա համար էի ասում, որ ընտրությունների գնալ, ընտրությունների մասին խոսել պետք չէ, պետք է ամեն ինչ թողնել մի կողմ և սեփական ժողովրդին բացատրել, որ Հայաստանը, որպես պետություն, կարող է հարատևել բացառապես Ռուսաստանի կողքը կանգնելով, որ Հայաստանը պետք է թքի Արևմուտքի վրա, դուրս գա Եվրախորհրդից և կենտրոնանա սեփական անվտանգության ճարտարապետությունը վերակառուցելու գործընթացի վրա, բայց ոմանք այս ամենը անտեսելով զբաղված են սեփական քաղաքական ամբիցիաների և իշխանության համար պայքարելու գործընթացով։

Սիրելի ժողովուրդ, մենք, ցավոք սրտի, լավ քաղաքական էլիտաներ այդպես էլ չունեցանք, և մեր էլիտաները իրենց քաղաքական տգիտությամբ, իրենց ամբիցիաներով մեր պետությունն ու մեզ՝ որպես ժողովուրդ, տանում են դեպի մեծագույն աղետի, և մենք ժամանակն է, ոչ նոր էլիտաներ ձևավորելով փորձենք ժողովրդի հետ անկեղծ խոսել։

Գիտեք, այն ազգերը, ովքեր կարողանում են ունենալ լավ քաղաքական էլիտաներ, նրանք են հասնում հաջողության, կառուցում հզոր, անվտանգ և բարեկեցիկ պետություններ, քանզի այդ էլիտաները իրենց անձնական և քաղաքական շահերից ավելի վեր են դասում սեփական պետության և ժողովրդի շահերը։ Նրանք չեն առաջնորդվում միայն իրենց անձնական ամբիցիաներով և քաղաքական շահերով։

Մենք ունենք այն, ինչ ունենք, և հիմա արդեն ժամանակն է էմոցիաներից դուրս գալու և սթափ նայելու իրականությանը, և առաջիկայում մեր պետության և ժողովրդի ապագայով մտահոգ մարդկանց գերխնդիրը պետք է լինի նոր քաղաքական էլիտաների ձևավորումը, ովքեր սեփական ժողովրդի հետ կխոսեն անկեղծ, առանց էմոցիաների ու անձնական շահերի, ովքեր սեփական ժողովրդին կասեն ճշմարտությունը՝ անկեղծ ասած չնայելով՝ ժողովուրդը դրանից կներվայնանա, թե ոչ, ժողովրդին դա դուր կգա, թե դուր չի գա, որովհետև դու, եթե սիրում ես քո ժողովրդին և պետությունը, պետք է անկեղծ քո ժողովրդին ճշմարտությունը ասես, այլ ոչ թե խաբես քո ժողովրդին և ասես այնպիսի բաներ, որ ժողովրդին դուր գա, բայց իրականում դա լինի կործանարար հենց այդ նույն ժողովրդի համար։

Այնպես որ, այս ընտրությունները, այս քաղաքական գործընթացները, որոնք այսօր իրականանում են մեզանում, ֆարս են, անիմաստ և վտանգավոր։ Մենք պետք է կենտրոնանանք մեր պետության անվտանգության ճարտարապետության վերակառուցման գործի վրա, մնացած բոլոր օրակարգերը ֆեյք են և անիմաստ։

Ի դեպ, Վլադիմիր Պուտինը երեկ հայտարարեց, որ ոչ թե Հայաստանի իշխանությունները պետք է որոշեն՝ Հայաստանը մնում է ԵԱՏՄ-ում, այսինքն Ռուսաստանի կողքին, թե գնում է Արևմուտք, այլ Հայաստանի ժողովուրդը։ Դրա համար է Պուտինը ասում՝ պետք է հանրաքվե անցկացնել։ Ինչո՞ւ, որովհետև Պուտինը հասկանում է Արևմուտք գնալու պարագայում Հայաստանը ինչ գին կարող է վճարել, հետևաբար Պուտինը ցանկանում է, որպեսզի այդ որոշումը կայացնի հայ ժողովուրդը, որ հետո հայ ժողովուրդը չասի՝ ինչու պետք է իշխանությունների պատճառով ես նման գին վճարեմ։

Ժողովուրդ ջան, ամեն ինչ շատ ավելի ծայրահեղ է, ավելի վատ է, քան մենք պատկերացնում ենք։

Ժամանակն է ուղղակի սթափվելու, խելքներս գլուխներս հավաքելու և հասկանալու, որ Հայաստանի միակ բարեկամն ու դաշնակիցը Ռուսաստանն է, որ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես Ռուսաստանի հետ, և մնացած բոլոր պետությունները կամ փորձում են մեզ օգտագործել իրենց գեոպոլիտիկ շահերի համար, ինչպես դա անում է հավաքական Արևմուտքը, կամ փորձում են այդ գործընթացից օգուտներ քաղել, ինչին սպասում են առաջին հերթին Ադրբեջանն ու Թուրքիան։

Եվ վերջում դարձյալ ուզում եմ կոչ անել մեր այսպես կոչված քաղաքական էլիտաներին․ դադարեցրեք այս ընտրությունները, դադարեցրեք սեփական ժողովրդին խաբելու, սեփական ժողովրդին իբր թե շատ սիրելու և նրան դուր գալու ծաղրածուությունները և կողմնորոշվեք՝ կամ դուք համաձայն եք, որ Հայաստանը կարող է երկու լարի վրա խաղալ և միացեք գործող իշխանություններին ու մի ձևացեք ընդդիմություն, կամ կանգնեք Հայոց պետականությունը փրկելու ճամբարում և հստակ հայտարարեք, որ Հայաստանը պետք է բացառապես Ռուսաստանի հետ կառուցի իր գեոպոլիտիկ շահերը, քանզի այսօրվա իրավիճակում հնարավոր չէ երկու լարի վրա խաղալ, առհասարակ հնարավոր չէ, բայց հիմա առավել ևս, քանզի դա վտանգելու է Հայոց պետականությունը։

Ի դեպ, գրեթե Եվրոպա հասած Վրաստանը ոչ միայն ետ է վերադառնում Եվրոպայից, որպեսզի գործիք չդառնա Եվրոպայի ձեռքում՝ Ռուսաստանի դեմ, այլ առհասարակ օրերս Վրաստանի փոխվարչապետը հայտարարեց, որ եթե եվրոպական երկրները իրենց գործակալական ցանցը չհանեն Վրաստանից, Վրաստանը բացահայտելու է բոլոր գործակալներին, քանզի լավ գիտի, թե ովքեր են դրանք, և պատժելու է։
Սա էլ ապացույց, որ խելոք էլիտաներ ունեցող հետսովետական պետությունները այս փուլում գոնե հրաժարվում են Արևմուտքի գործիքը դառնալու աղետաբեր և կործանարար գործելաոճից․․.

Շիրակի մարզում Mitsubishi-ն բախվել է բետոնե սյանը և հայտնվել ձորակում․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՍբ Պողոս-Պետրոս եկեղեցին հայտնվել է ջրի տակ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Վենեսուելա կուղարկի 48 տոննա մարդասիրական օգնություն Արարատի և Արմավիրի համայնքային ոստիկանները թմրամիջnց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՍա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Ռիհաննա, փախիր նրանից». Սոցցանցերը պահանջում են երգչից հրաժարվել A$AP Rocky-ից՝ Արիզոնայում նրա հակասական պոռթկումից հետո ԵՄ խորհուրդը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջnցները«Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրՄեյվեզերն ընդդեմ Թայսոնի. բռնցքամարտի լեգենդների ցուցադրական մենամարտի ամսաթիվը հայտնի էՍահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Իրանի ապասառեցված ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից ցորեն և եգիպտացորեն գնելուն. ԹրամփԿասեցվել է կեղծ uիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջովՍահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն ՄանվելյանՆայեք' իմ ելույթին ինչպես են արձագանքում Ալիևի զոմբիները և կհասկանաք, թե ինչ կլինի, եթե Նիկոլը մնա․ Արշակ ԿարապետյանԱվետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանՍԴ-ն շարունակում է ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումների քննությունը Նույնիսկ, եթե Եվրոպան պատրաստ է հանդուրժել նոր բռնապետին, մենք՝ Հայաստանի ժողովուրդը, չենք հանդուրժելու. Մամիջանյան (տեսանյութ) Հանքարդյունաբերության ասոցիացիան ամփոփում է ոլորտի խնդիրներն ու պատրաստում առաջարկների փաթեթԿոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում Ավետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՅունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը Մի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ Հայաստանյան QR վճարային խոշորագույն համակարգերը կհամագործակցեն. ArcaQR - IdramNetԲաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում ԱրարատԲանկն ամփոփել է 2025 թվականը ԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱրցախցիների՝ Արցախ վերադարձը որևէ համեմատական չունի ադրբեջանցիներին՝ Հայաստան տեղափոխելու հետ. Արեգա Հովսեփյան Տարադրամի փոխարժեքները հունիսի 26-ին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և 9 մարզերում Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա ՊողոսյանՀունիսի 27-ին կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից․ օդի ջերմաստիճանը կնվազի․ Գագիկ Սուրենյան Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԵթե ԵԱՏՄ-ն ուղիղ կամ «նամյոկով» կասի՝ «մենք չկանք», ի՞նչ կարող ենք անել, չկան-չկան. ՓաշինյանՄակրոնը հայտարարել է Ռուսաստանից եկող լցանավի կալանավորման մասին Ռուսաստանը սպասում է ԱՄՆ-ի հետ երկխոսության շարունակմանը Ուկրաինայի կարգավորման թեմայով. ՊեսկովԱդրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա Ղահրամանյան«Մեսսի, կամուսնանա՞ս ինձ հետ». Լիոնել Մեսսիի 100-ամյա երկրպագուհին 2026 թվականի Աշխարհի առաջնության աստղն է դարձելԲելառուսն անջատել է վերահեռարձակման կայանները, որոնցով ՌԴ-ն համակարգել է Ուկրաինայի դեմ ԱԹՍ-ների հարվшծները. ԶելենսկիՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետ
Ամենադիտված