Մոլորակի ամենածեր կինը մահացել է
Աշխարհ119 տարեկանում կյանքից հեռացել է մոլորակի ամենածեր բնակչուհին՝ չինուհի Ֆու Սուցինը հայտնում է «Սինխուա» գործակալությունը:
Նրա ծոռնուհու խոսքով՝ Ֆու Սուցինի առողջական վիճակը սկսել է վատանալ տարեսկզբից: Վերջին տարեդարձը չինուհին նշել է օգոստոսի 21-ին: Նա գրեթե 70 թոռ, ծոռն և կոռ ուներ:
Ֆու Սուցինը մոլորակի ամենատարեց բնակչուհին է ճանաչվել 2013 թվականին, Carry the Flag World Records կազմակերպության կողմից: Գինեսի ռեկորդների գիրքը չի գրանցել կնոջ տարիքը՝ փաստաթղթային անճշտությունների պատճառով: Նա երազում էր ապրել մինչև 120 տարի, սակայն նրա երազանքը ի կատար չածվեց: