Բրիտանացին զանգահարել է ոստիկանություն թագուհուն մեքենայի մեջ առանց ամրագոտու տեսնելուց հետո
ԱշխարհԱրևմտյան Յորքշիրի ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ թագուհի Էլիզաբեթ 2-րդն ընթացքի մեջ գտնվող մեքենայում ամրագոտի չի կապել:
Ինչպես նշում է The Telegraph-ն, աչալուրջ քաղաքացիներից մեկը նկատել է, որ միապետը կառավարական մեքենայով Լոնդոնի փողոցներով երթևեկելիս անտեսում է անվտանգության կանոնները:
Արդյունքում շարքային լոնդոնցին զանգահարել է ոստիկանություն, ինչից հետո իրավապահներն այս մասին հայտնել են ոստիկանության թվիթերյան էջում:
Իշխանությունները մեկնաբանել են միջադեպը՝ նշելով, որ մեքենայի ուղևորը մեքենայում գտնվելու ժամանակ պարտավոր է ամրագոտի կապել:
Աղբյուրը հավելում է, որ Մեծ Բրիտանիայում գործում է օրենք, համաձայն որի թագուհու դեմ չի կարելի գործ հարուցել: