Կանադայի վարչապետը մասնակցել է մանկական հեռուստաշոուի՝ գրկախառնվելով խաղալիք միաեղջյուրի հետ (տեսանյութ)
LifeԿանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն մասնակցել է CBC Kids հեռուստաալիքով հեռարձակվող մանկական հեռուստաշոուին. հեռուստադիտողների ուշադրությունը գրավել է այն փաստը, որ քաղաքական գործիչը «գրկախառնվել» է խաղալիք միաեղջյուրի հետ:
Mashable-ի հաղորդմամբ՝ մանկական հեռուստաշոուի կերպարը «հյուր է գնում» հայտնի անձանց, քաղաքական գործիչներին և այլ հետաքրքիր մարդկանց, որոնք բնակվում են Կանադայում: Հատկանշական է, որ այցելության ընթացքում խաղալիք միաեղջյուրը յուրահատուկ գրկախառնություն է խնդրում հեռուստաշոուի բոլոր հերոսներից:
Նշվում է, որ Տրյուդոն որոշել է ցուցադրել գրկախառնության «ուժեղագույն վարչապետական» տարբերակը: Խաղալիք միաեղջյուրն ասել է, որ իրեն դուր է եկել վարչապետի գրկախառնությունը, և նա «Գրկախառնությունների ակումբի» անդամ է հռչակել Տրյուդոյին: