Լեհ ինժեներն «անօդաչու» ռոբոտ է ստեղծել կարտոֆիլի օգտագործմամբ (տեսանյութ)
LifeԼեհ ինժեներ Մարեկ Բաչինսկին անօդաչու ռոբոտ է ստեղծել կարտոֆիլից: Նորույթի աշխատանքի սկզբունքները նկարագրող տեսանյութը հրապարակվել է նրա YouTube-ալիքում:
Lenta.ru-ի հաղորդմամբ՝ էներգիա կուտակելու նպատակով կարտոֆիլին միացվել է սուպերկոնդենսատոր, այն նաև հագեցած է շարժիչով և անիվներով: «Էլեկտրակարտոֆիլը» լիցքավորելու համար պահանջվում է մոտ 15 րոպե, ինչից հետո այն կարող է 8 սմ տարածություն անցնել:
Նշվում է, որ դրանից բացի՝ ինժեները ստեղծել է կառավարման բլոկ, որի օգնությամբ ռոբոտը կարող է ինքնուրույն երթուղի ստեղծել: