Աշխարհում առաջին թռչող մեքենան կթողարկվի Նիդերլանդներում
ԱշխարհԱյսօր ողջ աշխարհում թռչող ավտոմեքենաների նախագծեր են մշակվում: Ինչպես նշում է Eoromag-ը, նիդերլանդական PAL-V ընկերությունը մտադիր է առաջ անցնելով բոլորից իր թռչող ավտոմեքենան ներկայացնել արդեն հաջորդ տարի:
Մի քանի տարվա փորձարկումներից հետո PAL-V ընկերությունը պատրաստ է սկսել երկտեղանի եռանիվ ուղղաթիռ-մեքենան: Դրանք մտադիր են հավաքել արդեն հոկտեմբերին: Ընկերությունը հույս ունի առաջին թռչող մեքենան վաճառել 2018-ի վերջին:
Բացի հոլանդական արտադրողից, տարբեր տեսակի թռչող ավտոմեքենաներ են մշակում Չեխիայում, Սլովակիայում, Ճապոնիայում, Չինաստանում և ԱՄՆ-ում: Ծրագրավորողների խոսքով` սլովակյան թռչող մեքենան արդեն մի քանի տասնյակ մարդ է պատվիրել, թեև առաջին մատակարարումները կսկսվեն 2020 թվականին:
Նիդերլանդական մեքենան համալրված է 100 ձիաուժ հզորություն ունեցող շարժիչով: Այն կարող է թռչել 400-500 կմ/ժամ արագությամբ 2500 մետր բարձրության վրա: