Հայերեն

«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քարոզարշավը մեկնարկել է, քաղաքական ուժերը ներկայացնում են իրենց ծրագրերը, փորձում ստանալ ընտրողի վստահության քվեն։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ խոշոր ուժերն արդեն իսկ կատարել են հիմնական շեշտադրումները։ «ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի գլխավոր շեշտադրումը, նախընտրական հիմնական խաղաքարտը պսևդո «խաղաղությունը» ժողովրդին վաճառելն է։ Դա շարունակվում է անցած տարվա օգոստոսից, որևէ նոր, օրիգինալ բան չկա։ Փորձում են խաղաղության «կամուֆլ յաժը» վաճառել որպես իրական խաղաղություն։ Հիմնավորում են դա այսպես՝ սահմանին չեն կրակում, բենզինն ու հացահատիկը գալիս է և այլն։ Դա ներկայացնում են որպես Հայաստանի ղեկավարության դիվանագիտական հաջողություն։ Իրականում բոլորս գիտենք, որ խաղաղության մասին հիմա խոսք չկա, դա նախընտրական հրադադար է, որը հայտարարել է Ալիևը։ Վերջինս առանձնապես չի թաքցնում, որ չի էլ պատրաստվում պատերազմի գնալ, քանի որ համարում է՝ իր բոլոր հարցերը լուծել է, մնացածն էլ լուծելու է առանց պատերազմի, եթե, իհարկե, այս իշխանությունը մնա։ Ալիևը մի քանի օր առաջ, երբ խոսում էր եվրոպական դիտորդների մասին, նշել է՝ եթե Հայաստանին օգնող էիք, 2020 թվականին օգնեիք, նաև միաժամանակ ասել է՝ որևէ խնդիր չունեմ, իմ բոլոր խնդիրները լուծել եմ։ Նա «ջարդում» է Նիկոլ Փաշինյանի նախընտրական այն թեզը, որ եթե իրենք չընտրվեն, Ադրբեջանը պատերազմ կսկսի։ Բացի պսևդո խաղաղությունը, «նախկինների» թեման է շահարկում, բայց հիմա արդեն «նախկիններին» միավորում է՝ որպես «եռագլուխ պատերազմի կուսակցություն»։ Կան նաև, այսպես կոչված, պսևդո՝ իբր ոչ իշխանականներ, որոնք զուտ ֆոն են իշխանության համար և հույս ունեն, որ եթե մոտենան անցողիկ շեմին, հետո իշխանությանը ձայներ կմատուցեն կոալիցիայի տեսքով։ Բայց նրանք առանձնապես մեծ շանսեր չունեն, նաև այն առումով, որ լուրջ թեզերով հանդես չեն գալիս։ Հայկական՝ իբր արևմտյան կողմնորոշում ունեցող ուժերից շատերն իմ կարծիքով ստեղծվել են Ռուսաստանում ինչ-որ մի տեղ, որովհետև արևմտյան արժեքներն ավելի վարկաբեկող կերպարներ, քան մեր որոշ արևմտամետ համարվող պերսոնաժները և քաղաքական ուժերը, չեն լինում։ Երբեմն նույնը վերաբերում է նաև պրոռուսական մանր-մունր պերսոնաժներին և ուժերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր դաշտին՝ նշում է, որ կան չորս խոշոր ուժեր՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Միասնության թևեր» կուսակցությունները։ «Նրանք լիակատար շանսեր ունեն ընդհանուր հաղթանակի համար։ Եթե իշխանության կուսակցությունը իրեն ասոցացնում կամ դիրքավորում է որպես խաղաղության կուսակցություն, ընդդիմադիր ուժերը փորձում են այդ հաղթաթուղթը նրա ձեռքից վերցնել՝ ասելով, որ դա խաղաղություն չէ, այլ տարրական կապիտուլ յացիա, իսկ իրենց խաղաղությունը նոր անվտանգային համակարգի, նոր անվտանգային ճարտարապետության ստեղծումն է։ Ոչ թե խաղաղություն է հաստատվում, հետո դրա հիման վրա անվտանգություն, այլ անվտանգությունն է բերում խաղաղության։ Այնինչ, իշխանության կոնցեպտը սա է՝ խաղաղություն, հետո՝ անվտանգություն։ Խաղաղություն են մուրում, կապիտուլ յացիա ստորագրում և դրա հիման վրա փորձում ստեղծել անվտանգային նոր համակարգ։ Եթե մուրում ես խաղաղություն կապիտուլ յացիա ստորագրելուց, դրանից հետո անվտանգություն չի լինում։ Դրանից հետո մեկ կամ երկու մարդու ցանկությամբ կարող են կրակել կամ չկրակել, կարող է հրադադար լինել կամ չլինել, կարող են անունը դնել խաղաղություն կամ էլ ցանկացած բան։

Ընդդիմության կոնցեպտը, ընդդեմ նիկոլական խաղաղության, պետք է լինի ամուր, անվտանգային նոր ճարտարապետությունը՝ հիմնված լուրջ դիվանագիտության, դաշնակիցներ և գործընկերներ ձեռք բերելու, ուժեղ բանակի վրա, որը նույնպես պետք է հիմնված լինի ուժեղ դիվանագիտության և սեփական տնտեսության վրա։ Սրանք բոլորը շաղկապված են։ Եվ, բնականաբար, խաղաղություն, որը պետք է հիմնված լինի երկրի ներսում մոնոլիտ, այլ ոչ թե իրար ատող հասարակության վրա, մի մասը լինի բացառապես կապիտուլ յանտ, մյուս մասը լինի, ասենք, «ոչ մի թիզական»։ Ամեն ինչ պետք է լինի ռացիոնալիզմի հիման վրա, ազգը պետք է ունենա առնվազն երկու-երեք ազգային գաղափար։ Ընդդիմությունը՝ և՛ հավաքական, և՛ մաս-մաս, այս հարցն առաջ է քաշում։ Ամեն մեկն ունի նաև սեփական հաղթաթղթերը։ Յուրաքանչյուրն ունի իր ընտրազանգվածը, որի վրա աշխատում է։ Օրինակ՝ «Հայաստան» դաշինքի ընտրազանգվածն արմատական տրամադրված զանգվածն է, որը հույս ունի՝ նոր իշխանությունը՝ ի դեմս դաշինքի և նրա առաջնորդի, գալով իշխանության, անպատիժ չի թողնելու բոլոր այն քայլերը, որոնք կատարել է այս իշխանությունը։ Ռոբերտ Քոչարյանի ելույթներում բավականին հաճախ է հնչում այդ խոստումը, որ ոչ մի բան անպատիժ չի մնալու, ընդ որում՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, հասարակությունը նման հույսեր ունի ու հավատում է, որ նա կարող է դա անել։ Սամվել Կարապետյանի գլխավորությամբ «Ուժեղ Հայաստանի» պարագայում շեշտը նախ և առաջ դրվում է սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի վրա, որովհետև Կարապետյանի կերպարի, անցած ճանապարհի հետ էլ է դա ուղղակիորեն շաղկապվում։ Բոլորը գիտեն՝ եթե նա դա ասում է, ուրեմն կարող է անել, ռեսուրսների պակաս չի լինելու։ Նա նաև առաջ է տանում անվտանգային համակարգ ունենալու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով իր կապերը գրեթե բոլոր համաշխարհային ուժային կենտրոնների հետ։ Պատահական չէ, որ իր շրջապատում այսօր տեսնում ենք ոչ միայն կամ ոչ թե այդքան ռուսական ֆիգուրներ, որքան արևմտյան հայտնի և՛ լոբբիստական, և՛ իրավական, և՛ ռազմական գործիչներ։ Նա ցույց է տալիս իր արտաքին կապերի ամբողջ պալիտրան, աշխարհագրությունը։ Այն պատկերացումները, որ նա միայն ռուսական դաշտի հետ է կապված, առնվազն պրիմիտիվ մտածելակերպ է։ Գագիկ Ծառուկյանը շատ հստակ պատկերացնում է իր ընտրազանգվածը՝ լինի դա մարզերում, թե համայնքային կենտրոններում, և փորձում է շատ թիրախային աշխատել ընտրողների հետ։ Գիտի՝ ուր է գնում, որտեղ է իր ընտրազանգվածը, մնում է միայն արձանագրել այդ հնարավոր ձայներն իր օգտին, հիշեցնել իր մասին։ Առաջին օրերին ինձ մոտ տպավորություն էր, որ երբ նա ինչոր տեղ այցելում է, ինչ-որ մեսիջներ տալիս, շատ լավ գիտի իր ընտրողին, և աշխատում է հենց այդ ընտրողի վրա։ «Միասնության թևերը» փորձում է իր համար էքսկլ յուզիվ համարվող լիբերալ, մի քիչ ազատական երիտասարդությունից բացի, նաև որոշակի այլ ձայների վրա աշխատել։ Կարծում եմ՝ էլի թիրախային են աշխատում, նաև որոշ մարզերում ունեն կառույցներ, որտեղ ունեն այս կամ այն չափի կապեր»,-նկատում է քաղաքագետը։

Հիշեցնում է՝ քարոզարշավը դեռ նոր է թափ հավաքում։ «Քարոզարշավի կեսերին այն գյուղերում, համայնքներում, մարզերում, որտեղ համարվում է, որ վախի մթնոլորտի կամ անտեղյակության ազդեցության տակ միայն Նիկոլ Նիկոլ Փաշինյանին են «ճանաչում», իրավիճակը փոխվելու է, սառույցը կոտրվելու է, վախի մթնոլորտը «հալվելու» է։ Քարոզարշավի երկրորդ մասը շատ ավելի անբարենպաստ պայմաններում է անցնելու իշխանության համար, մոտավորապես այնպես, ինչպես հիմա Երևանում է անցնում»։

Զրույցի ավարտին անդրադառնում ենք ընտրություններին մասնակցելու անհրաժեշտությանը։ «Սոցիոլոգիական այն հարցումները, որոնք հրապարակվել են և ներքին օգտագործման համար են, ցույց են տալիս, որ ընտրողները, կարծես թե, բավականին լուրջ հետաքրքրություն ունեն այս ընտրությունների հանդեպ։ Առնվազն բոլոր սոցհարցումներով մարդկանց 55 տոկոսը նպատակ ունի անպայման մասնակցել ընտրություններին, իսկ հինգ տոկոսից ավելին՝ ավելի շուտ նպատակ ունի մասնակցելու ընտրություններին։ Եթե ինչ-որ քաղաքական ուժի էլեկտորալ ռեյտինգը հարցումների արդյունքում շատ բարձր է, շատ ավելի կարևոր է, որ մարդիկ մասնակցեն ընտրություններին։ Այսինքն՝ քո էլեկտորալ ռեյտինգը կարող է բարձր լինել, բայց մարդիկ տարբեր պատճառներով՝ իրենց անպատասխանատվության, ալարկոտության, «ամեն ինչը որոշված է» պատճառաբանությամբ, չգնան ընտրության։ Մինչդեռ բոլոր սոցիոլոգները, քաղաքական վերլուծաբաններն ասում են, որ իշխանությունը սովորաբար ունի գուցե ոչ շատ մեծաթիվ, բայց կարգապահ և շատ վերահսկելի ընտրազանգված, որին տանում են ընտրության մեքենաներով, վարչական ռեսուրսով, որոնց պարտադրում են, որ գնան ընտրատեղամաս, այսինքն՝ իշխանության ընտրազանգվածի մասնակցությունը բավականին բարձր է, բայց այդ ընտրազանգվածը բավականին սահմանափակ է և բավարար չէ, որ իշխանությունը կարողանա բացարձակ հաղթանակ գրանցել ընտրություններում։ Նա կարող է հավաքել, ասենք՝ 25, 30 տոկոս ձայն, բայց ոչ ավելի։ Եթե մասնակցության քանակը բարձր է, ապա այդ 25-30 տոկոսը նվազում, դառնում է, ասենք՝ 20 տոկոս ընդհանուր մեծ մասնակցության պարագայում։ Եթե մասնակցությունը մեծ է, իշխանության՝ վերարտադրվելու շանսերը շատ փոքրանում են: Եթե, օրինակ՝ մասնակցությունը մոտ 60 տոկոս լինի, 1,5 միլիոն մարդ մասնակցի ընտրություններին, իշխանությունը որևէ շանս չի ունենա նույնիսկ իր կարգապահ, հստակ ընտրազանգվածով մրցունակ լինել։ Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին։ Դա օրենքն է ասում, ոչ թե ես։ Բարձր մասնակցության դեպքում ընտրողները «կկոտրեն» իշխանության շանսերը»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըՍրանց իշխանությունը արդեն պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Հրայր ԿամենդատայանԸնդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ ՍավգուլյանՔաղաքական հայացքների համար դասախոսներին հեռացնում են աշխատանքից, բայց այլ կերպ են մեկնաբանում. Մենուա ՍողոմոնյանԸնտրությունները և հետընտրական գործընթացը ամբողջովին եղել են անարդար. Արսեն ԳրիգորյանTRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանԺամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանՀանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն էՌուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. Չալաբյան6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան Ընդդեմ Ալիևի սահմանադրությանը. հայ հանրության խոսքը«Ամեն ինչ կանենք` դեմ գնալու ալիևյան սահմանադրությանը». Նարեկ ԿարապետյանԲեղերով բռնապետը չի որոշելու` մենք ինչ սահմանադրություն ունենանք. Նարեկ ԿարապետյանԲռնաճնշումների շաբաթ ալիևյան սահմանադրության ընդունումը պարտադրելու համար«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան«Եկեղեցասեր» ՔՊ-ականներին. եթե հավատքը չի համապատասխանում ձեր պատկերացումներին, փոխե՛ք այն. Հրայր ԿամենդատյանՀայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Արարատը դուրս մնաց պետական փաստաթղթերից. իրական նպատակըՀամալսարանի ռեկտորը ստում է. սուտ համար առաջին․ Մենուա ՍողոմոնյանՄիակ ձևը զիջումները կանգնեցնելու` ցույց տալ, որ էլ զիջելու տեղ չկա. Նարեկ ԿարապետյանԿպաշտպանենք մեր Սահմանադրությունը, և թշնшմին մեզ մեր Սահմանադրությունը գրել չի տա. Նարեկ ԿարապետյանՎաղվանից կսկսվեն իրազեկման ակցիաներ, որ հանրությանը ներկայացնենք «Ալիևի սահմանադրության» վտանգները․ ԿարապետյանՄենք Ալիևին Սահմանադրություն չունենք տալու. Նարեկ ԿարապետյանԿարապետյանը կարողացավ մեկ սեղանի շուրջ նստեցնել այդ ուժերին. Լիլյա ՇուշանյանԵթե փողոցի պայքարով կարիք լինի պաշտպանել մեր Սահմանադրությունը, հուսամ՝ հանրությունն այդ քայլը կանի. ԿարապետյանՓաշինյանն իր կործանարար գործով միավորեց ողջ ընդդիմությանը, բոլորիս շնորհավորում եմ. ԶուրաբյանԱլիևի հետ կա՞ն կուլիսային զրույցներ, որ մենք չգիտենք. Նարեկ ԿարապետյանՆարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո հասարակական-քաղաքական գործիչների ճեպազրույցներըՆարեկ Կարապետյանը հանդիպում է հասարակական գործիչների հետ․ ուղիղ միացումԿանխել ալիևյան սահմանադրությունը և պահպանել անկախ Հայաստանը. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար իսկապե՞ս անհրաժեշտ է փոխել Սահմանադրությունը. տեսանյութՀայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համար. Իրինա ՅոլյանԹույլ չենք տա, որ մեր երկիրը դառնա Ադրբեջանի կցորդը. Ավետիք ՉալաբյանՍոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ Դավթյան
Ամենադիտված