Հայերեն

Նրան, ում կսիրեմ, կլինի իմը, միակը, անկրկնելին, կատարյալը՝ իր բոլոր թերություններով հանդերձ. Հակոբ Հակոբյան

Life

Life.panorama.am-ը գրում է

Այսօր հաղորդավար եւ երգիչ Հակոբ Հակոբյանը նշում է ծննդյան 29-ամյակը: Life.pamorama.am-ի հետ զրույցում Հակոբը պատմեց ողջ գիշեր ծննդյան օրը նշելու, գլխավոր անելիքների եւ անձնական կյանքի մասին:

«Բավականին բուռն է սկսվել տարեդարձս: Աշխատանքի վայրում էի՝ երեւանյան ժամանցի կենտրոններից մեկում, երբ ինձ համար անակնկալ կերպով բեմ բարձրացավ երգչուհի Ալինա Կիրակոսյանի ընկերուհին, նա Ալինայի հագուստով սկսեց երգել, որից խառնվեցի իրար, մտածեցի Սոչիից եկել է, բայց հեռվից հեռու իմ լավ ընկերը չէր մոռացել ինձ համար անակնկալ անել: Հետո բեմ բարձրացան ընկերներս, նրանք այնքան շատ էին, անդադար ծաղրածուի հագուստով, տորթով, փուչիկներով ընկերներս ներս էին մտնում, թվում էր, թե այդ հոսքը չի դադարի: Ներկաները եւս խառնվել էին իրար: Մի խոսքով անմոռանալի իրավիճակ էր, որից շատ էի երջանկացել, պատկերացրեք՝ մինչեւ լուսաբաց ընկերներիս հետ նշել եմ տարեդարձս: Գիտեք, երբ տեսնում եմ, թե ինչքան մարդ է ինձ սիրում, իսկապես հուզվում եմ, չէ որ դա անփոխարինելի հարստություն է»,- պատմեց Հակոբը՝ նշելով, որ այսօր տոնական տրամադրությունը կշարունակվի. մինչեւ 20:00-ն ընտանիքի հետ կանցկացնի, որից հետո տարեդարձը կշարունակի նշել ընկերների հետ:

Խոսելով նոր տարիքի մասին՝ Հակոբը նկատեց.

«Հետաքրքիր զգացողություններ ունեմ: Այս տարի չեմ կենտրոնանում տարիքիս վրա, բայց շատ անհամբեր սպասում եմ 30-ին: Ներքին մի զգացողություն ունեմ, որ 30-ում ինձ հետ կատարվելու է շատ կարեւոր մի իրադարձություն, որը կփոխի կյանքս»:

 

Երգչի անձնական կյանքում հիմա խաղաղ իրավիճակ է, հետաքրքրվելով, թե չի՞ մտածում ամուսնության մասին, պատասխանեց.

«Անկեղծ ասեմ՝ ինձ թվում է դա եւս ինձ հետ կկատարվի 30-ում: Կյանքի ընթացքը, հարաբերությունները, ժամանակը, աղջիկների վերաբերմունքը բերել են նրան, որ հիմա առանձնապես այդ դաշտի փոփոխության կարիք էլ չեմ զգում: Ես չգիտեմ, թե ով կզբաղեցնի այդ տեղը, բայց նրան, ում կսիրեմ, կլինի իմը, միակը, անկրկնելին, կատարյալը՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Բնավ կարեւոր չէ, որ նա ունենա մոդելային կառուցվածք, բայց որ կլինի խելացի ու համակրելի, հաստատ է»:

Հակոբ Հակոբյանն ինքն իրեն մաղթում է ունեցածի պահպանում.

«Գիտեք, երեկ ու այսօր նկատեցի, որ մարդիկ ինձ բարեմաղթանքներ հղելիս՝ նշում են, որ մնամ այնպիսին, ինչպիսին կամ՝ բարի, սրտացավ: Դրանից առավել մեծ հաճոյախոսություն չի կարող լինել: Մարդիկ իմ կողքին են, ոչ թե նրա համար, որ ես գումար ունեմ, կամ հայտնի եմ, այլ, որովհետեւ ինձ սիրում են այն բոլոր արժանիքների համար, որն ունեմ: Իսկ ինքս ինձ այս պահի համար մի կարեւոր մաղթանք ունեմ. սկսել եմ երգչի կարիերան, իսկ նոր ոլորտում հայտնվելը այքան էլ հեշտ գործ չէ: Այնպես որ, ուզում եմ հաջողության հասնել այս ոլորտում, որպեսզի եւ ես, եւ հանրությունը գոհ լինի արածս աշխատանքից: Ի դեպ՝ քույրս Մոսկվայում է ապրում, եւ եթե անցյալ տարի նա այնտեղից տորթ էր պատվիրել իմ մասնկացությամբ բոլոր հաղորդումների լոգոտիպերով, ապա այս տարի նա կրկին տոնական տորթ էր պատվիրել արդեն դաշնամուրի ստեղնաշարով եւ միկրոֆոնով: Ես շատ ուրախացա, երբ այն տեսա, քանի որ իսկապես շատ եմ ուզում այդ ոլորտում հաջողության հասնել: Տոնական տորթի թեմայի շրջանակում մի գաղտնիք բացեմ. քույրս բալաիկի է սպասում, նա մեզ մի երջանկություն արդեն նվիրել է՝ մեր Միլանային, իսկ հիմա սպասում է փոքրիկ Տիգրանին, ով երկու ամսից կծնվի: Տոնական մոմերը փչելիս՝ ես հենց նրանց մասին եմ մտածել: Ուզում եմ, որ քույրս բարեհաջող ծննդաբերի եւ մեզ եւս մեկ հրաշք պարգեւի: Այս պահի ամենամեծ ցանկությունս դա է»,- պատմեց նա:

Հոբելյարը զրույցի ընթացքում խոստովանեց նաեւ, որ ամեն օր շնորհակալ է Աստծուն.

«Առանց չափազանցության՝ ամեն օր, եթե ոչ օրը մի քանի անգամ ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ հարազատներս առողջ են: Նրանց ողջ ու առողջ լինելն ինձ ուժ է տալիս: Շնորհակալ եմ, որ կողքիս են, շնորհակալ եմ, որ ինձ տալիս են էն կարեւոր էմոցիաները, որը օգնում է առավել գեղեցիկ ապրել»,- ավարտեց Հակոբ Հակոբյանը:

Հեինակ՝ Անուշիկ Մելքոնյան

Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» Պայքարի ոգին չի մարել. Ավետիք Չալաբյան«Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա Կոստանյան
Ամենադիտված