Հնդկաստանի հյուսիսում nւժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով 56 մարդ է զnhվել
ԱշխարհԱռնվազն 56 մարդ է զոհվել Ուտար Պրադեշ նահանգի մի քանի շրջաններին պատուհասած ուժեղ փոթորկի և տեղատարափ անձրևների հետևանքով։ Այս մասին հայտնել է PTI գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանությունների տվյալներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Զոհերի մեծ մասը հայտնվել է փլատակների տակ՝ պատերի և ծածկերի փլուզման պատճառով։ Մի քանի մարդ մահացել է կայծակի հարվածներից և տապալված ծառերից։
Նահանգի իշխանությունները տարբեր գերատեսչությունների պաշտոնյաներին հանձնարարել են այցելել տուժած շրջաններ և հնարավոր բոլոր օգնությունը ցուցաբերել տարերային աղետի զոհերին ու նրանց ընտանիքներին։
Պաշտոնյաներին պարտավորեցրել են պահպանել բարձր պատրաստվածություն և իրականացնել հասցված վնասի գնահատում։