Սրտատրոփ սպասում են վարչապետի որոշմանը․ ինչ է կատարվում
ՀասարակությունԱռավոտ / Ինչպես հայտնի է՝ երեկ ժամը 23:55-ի սահմաններում քարաթափվել է Արթիկի Սասունցի Դավիթ փողոցի 13 շենքի պատի արտաքին մասի շուրջ 10 քառակուսի մետր հատվածը։ Բնակիչներին անմիջապես տարհանել են։ Արթիկի «զակո զերնոյի» մոտակայքում գտնվող շենքն այնքան էլ հին չէ, կառուցվել է 1986 թվականին: Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի ասելով, այն երկրաշարժ տեսած շենք է, որի վրա ազդեցին նաև հանրապետության տարածքում գրանցված վերջին ցնցումները։ Այն ունի 12 բնակարան, որտեղ բնակվում են 51 ընտանիքներ։

Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այն սրբատաշ, քարային «մեդիս» տիպի շարվածքով քառահարկ կառույց է, որի 12 բնակարաններից 5-ը` մեկ սենյականոց է, 3 բնակարանը` 2 սենյականոց, իսկ 4 բնակարան 3 սենյականոց է: Քարաթափման արդյունքում տուժել են հիմնականում մեկ սենյականոց բնակարանները, որտեղ բնակվում են 16 քաղաքացիներ։
շարունակությունը՝ կայքում